Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: