Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ-ին կից Հասարակական խորհրդի վերապահումների 2/3-ը հիմնավոր է համարվել․ հանձնաժողովն ամփոփել է աշխատանքը

11/03/2022
- Տեղական

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը ամփոփել է ձմեռային  զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, դրանք հաստատել Հասարակական խորհրդի նիստում, և ուղարկել Պաշտպանության նախարարին։

Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստեց, որ իրենց հանձնաժողովի եզրակացությունների 2/3-ի վերապահումները, փաստորեն, հիմնավորված են եղել։

«126 դիմում-բողոք ենք ստացել, որոնք մեծամասամբ վերաբերում էին նորակոչիկների առողջական վիճակի գնահատման և հետաձգման հարցերին։ Միայն 3 դեպքով էին այլ խնդիրներ արծարծվել, մասնավորապես, ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիր էր առաջադրվել։ Քննարկված դիմում-բողոքներից ընթացք ենք տվել 70-ին, այդ թվում 1 դիմում-բողոք վերաբերել է ընտանեկան հանգամանքներով տարկետում տալուն։ 69 միջնորդություններից  33-ի վերաբերյալ կազմակերպվել են լրացուցիչ հետազոտություններ։ Հետազոտական տվյալների նորովի ուսումնասիրման և գնահատման արդյունքում 21 զորակոչիկի վերաբերյալ մինչ այդ կայացրած զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունները վերանայվել են․ 7 զորակոչիկ ճանաչվել է ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 12-ին տրվել են տարկետումներ բուժման նպատակով։ Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը ևս բավարարվել է»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Սա ամբողջը չէ․ միջնորդագրերի քննարկման արդյունքում 20 զորակոչիկ ուղեգրվել է լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, սակայն  հետազոտություններն անավարտ են մնացել զորակոչի ժամկետի լրանալու պատճառով, և նրանց չեն զորակոչել մինչև չավարտեն հետազոտությունները․ Գեղամ Հարությունյանն ասում է՝ փաստորեն, դրանով կասեցվել է խնդրահարույց որոշումների գործողությունը։

«Այստեղ, իրոք, խնդիր կա, որովհետև նախորդ զորակոչին 28 այդպիսի դեպք էինք ունեցել, և երբ այս զորակոչին ուսումնասիրեցինք դրանց ընթացքը՝ պարզվեց, որ 28-ից 21-ը, որոնք մնացել էին լրահետազոտման փուլում, դարձյալ ճանաչվել են ոչ պիտանի կամ նրանց տրվել են տարկետումներ բուժման նպատակով»,-ասաց հասարակական խորհրդի համակարգողը։  

Նա վստահեցրեց, որ բոլոր այդ դիմում-բողոքները ժամանակին և սահմանված ընթացակագերով քննարկել է հանձնաժողովը։

«Հասարակական խորհուրդը նախապես նախապատրաստական աշխատանքներ էր տարել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ լինի։ Մասնավորապես, կազմվել էր բողոքների քննարկման բարենպաստ ժամանակացույց։ Մենք աշխատանքը սկսեցինք նախքան զորակոչի սկսվելը՝ 2 նիստ արել ենք մինչ այդ, հետագայում ամբողջ զորակոչի ընթացքում կանոնավոր կերպով աշխատանքը շարունակվել է»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Արդյունքում եղել է կա՛մ լրացուցիչ հետազոտման, կա՛մ ստուգիչ հետազոտման անհրաժեշտություն, կա՛մ տեսել են, որ հետազոտության տվյալները պետք է նորից վերլուծվեն և գնահատվեն։

«Այս կապակցությամբ հանձնաժողովը հանդես է եկել առարկայական նկատառումներով և առաջարկություններով, որոնց արձագանքը եղել է շատ լուրջ։ Այսինքն, զորակոչային մարմինները շատ լուրջ են վերաբերվել, մասնավորապես, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, որովհետև առողջական հարցերով միջնորդությունների մեծ մասը հասցեագրվում են հենց Կենտրոնական բժշկական հանձնաժողովին․ մեծ լրջությամբ են վերաբերվել մեր բոլոր նկատառումներին և առաջարկություններին»,-ասաց նա։

Գեղամ Հարությունյանը նշեց, որ երբ իրենք անդրադարձել են արդեն կայացված եզրակացություններին, շատ դեպքերում ի հայտ են եկել հետազոտական նոր տվյալներ։

«Մասնավորապես, քաղաքացիները նախաձեռնում են հետազոտություններ և ներկայացնում։ Մենք, իհարկե, վաղուց դրանք ներգրավում ենք հետազոտական տվյալների բազայի մեջ և դրանք նկատի առնելով են վերջնական գնահատում իրականացնում։ Մեր 96 միջնորդություններից 36-ը հիմնավորված են եղել քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարված հետազոտություններով։ Վերանայված 21 եզրակացությունից 12-ի հիմքում դարձալ ընկած են եղել մասնավոր կարգով կատարված հետազոտությունների տվյալները։ Ավելին, այդ 20 զորակոչիկները, որոնք մնացել են լրահետազոտման փուլում, այդ լրահետազոտություններ կատարելու որոշումների հիմքում դարձյալ ընկած են եղել մասնավոր կարգով կատարված հետազոտությունների տվյալները»,-ասաց նա։

Ըստ Գեղամ Հարությունյանի՝ սա խոսում է քաղաքացիների ակտիվ ներգրավվածության մասին բողոքարկման գործընթացում։

«Եվ այդ հնարավորությունը Հասարակական խորհուրդն է բացել քաղաքացիների համար։ Որովհետև նախկինում մասնավոր հետազոտություններն ընդհանրապես հաշվի չէին առնվում։ Իհարկե, դա ճիշտ չէր, քանի որ բոլոր բուժհաստատությունները արտոնագրված են և նրանց հետազոտությունների արդյունքները նույնպես պետք է հաշվի առնվեն»,-նշեց նա։

Այս ներգրավվածության հետ կապված, սակայն, խնդիր է առաջացել․ մասնավոր հետազոտությունների համար զինծառայողների ծնողների  կատարած ծախսերը պետության կողմից լիարժեք չեն փոխհատուցվում։ Գեղամ Հարությունյանը նշում է, որ նորակոչիկների հետազոտելը և նրանց պիտանիության հարցը ճիշտ գնահատելը պետության պարտականությունն է, և եթե նա ընդունում  է  նորակոչիկի ընտանիքի կատարած հետազոտությունների արդյունքները, որոնք նպաստում են իր պարտականության իրականացմանը, ուրեմն առաջանում է նաև այդ ծախսերի փոխհատուցման խնդիրը։

«Սրա վերաբերյալ մենք առաջարկություն ներկայացրինք, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կատարված հետազոտությունների արդյունքում ընդունվել են զորակոչիկի՝ զինծառայության համար ոչ պիտանի լինելու որոշումներ, այդ դեպքերում սահմանվի պարզեցված ընթացակարգ, որով ընտանիքը կստանա փոխհատուցում իր կատարած ծախսերի դիմաց»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Ընդ որում, խոսքը բոլոր չափերի գումարների մասին է՝ 5 հազարից մինչև 70 հազար դրամ։

Աննա ԲալյանԱյս թեմայով նորություններ

Նախորդ գրառումը

Վերջին մեկ ամսվա ընթացքում թվով երեք օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ. Արամ Վարդևանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում. Մովսես Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
Նորություններ

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում. Մովսես Հակոբյան

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական