Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսների խաղաղ ներխուժումը Հայաստան

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Սիլաչիի գյուղատնտեսական շուկան (ԳՈՒՄ) ցնծության մեջ է, նկատի ունեմ այն հատվածը, որտեղ սիրուն՝ ես կասեի գեղարվեստական ձեւավորումով փաթեթավորված չոր մրգեր են վաճառում, գեղեցիկ դասավորված թարմ պտուղներ, մեղր, տնական օղի ու լավաշ: Ռուսներն են եկել: Շուկայի այս մասում վաճառողուհիները չունեն խեղճ տեսք, հագնված են կոկիկ, տեղը տեղին շպարված: Վարժ ռուսերեն են խոսում: Քաղցր սուջուխից մի մեծ կտոր պոկելով՝ գնորդներին քաջալերում են համտեսել, վստահ՝ որ ռուսները գնելու են: «Ռուսները գերմանացիների ու մյուսների պես սեղանները նկարելով չեն բավարարվում, մեծ գնումներ են անում ու չեն էլ սակարկում,- ասում է վաճառողուհիներից մեկը եւ ավելացնում,- համ էլ տարվա էս եղանակին ո՞վ էր տեսել էսքան հաճախորդ»:

Նախորդ շաբաթավերջին էր, որ ռուսների մեծ խմբեր եկան Երեւան, ըստ կիսապաշտոնական տվյալների՝ մեկ օրում ավելի քան 30 ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդակայանում: Հիմա նրանք ամեն տեղ են, նկատի ունեմ մայրաքաղաքի կենտրոնը: Ցնծության մեջ են նաեւ հյուրանոցները, սրճարանները, արագ սննդի կետերը: Ծանրաբեռնված են աշխատում նաեւ բանկերը, հատկապես քարտային սպասարկման պատուհանիկները: Ռուսներն ու տեղացի հայերը ձեւը գիտեն քարտից քարտ հաշիվները փոխանցելու, Ռուսաստանում արեւմտյան պատժամիջոցների տակ ճկրտող գումարներից ինչ-որ չափաբաժին «ազատագրելու»:

Ռուսները բանկոմատներից գումար հանելու համար չեն եկել միայն. նրանցից ոմանք այստեղից են ուզում շարունակել միջազգային ֆինանսատնտեսական եւ այլ կազմակերպություններում իրենց աշխատանքը, ուրիշներ՝ օտարերկրյա դեսպանատներում իրենց փաստաթղթերն ու գործերը լրացնելու: Ու տակավին ուրիշներ, հատկապես երիտասարդ զույգեր, Մարտի 8-ի առթիվ ժամանակ անցկացնելու: Ու թեեւ դավադրական տեսության մեր կարկառուն ներկայացուցիչները նրանց Հայաստան գալը դիտարկում են որպես ինտերվենցիա, նույնիսկ՝ գործակալական խմբերի ներթափանցում՝ երկիրը ներսից գրավելու հատուկ ծրագրով, սակայն պարզ, շատ պարզ տրամաբանությունը հուշում է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը, բոյկոտի եւ համաեվրոպական ատելության ներկա պայմաններում, ավելի մոտիկ, ավելի հարմար, ապահով ու հյուրընկալ երկիր չունեն, քան Հայաստանը, որտեղ հասկանում են իրենց լեզուն, սիրում են իրենց մշակույթը, հյուրընկալ են, քրիստոնյա, նաեւ պատմականորեն բարեկամ, եւ որտեղ, վերջապես, գտնվում է իրենց կարեւոր ռազմաբազան, Արցախի խաղաղապահ զորագունդն էլ վրադիր: Իսկ ինչ վերաբերում է «գործակալական» կամ «լրտեսական» ցնդաբանությանը, հարցումն առաջանում է ըստինքյան՝ Ռուսաստանը ա՞յս պահը պիտի ընտրեր Հայաստանում իր գործակալների արդեն խիտ շարքերում համալրում իրականացնելու:

Նախորդ շաբաթ հայտնել եմ իմ կարծիքը Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու նախագահ Պուտինի քայլի մասին, որի հետեւանքներից է նաեւ մեր երկրով հետաքրքրվելու ռուսների մղումը: Կրկնեմ՝ հարեւան երկրի ու հարազատ ժողովրդի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու հարցում Կրեմլը թույլ տվեց հաշվարկային երկու՝ կոպտագույն սխալ: Առաջին՝ թերագնահատեց ուկրաինացիների դիմադրողական կարողությունները, որի պատճառով ռուսական զորքը արդեն 3-րդ շաբաթամուտը չի կարողանում կապիտուլացիա պարտադրել Կիեւի կառավարությանը եւ ստիպված է մխրճվել քաղաքների պատերազմի մեջ (ինչպես ասում են՝ պատերազմ սկսելը ավելի հեշտ է, քան այն ավարտելը): Եվ երկրորդ՝ թերագնահատեց արեւմտյան երկրների միասնական ուժ ցուցադրելու կամքը, հատկապես վերջինների վճռականությունը «ֆինանսական միջուկային ռումբ» օգտագործելու իր դեմ: Մանավանդ այն պայմաններում, երբ դեռ կատարելագործված ու առաջին պատրաստվածության աստիճանի չէր բերված անցյալ դեկտեմբերի կեսերին Պեկինում իր՝ նախագահ Պուտինի ու նրա պաշտոնակից Սի Ցզինպինի միջեւ կայացած պայմանավորվածությունը արեւմտյան բանկային համակարգի ու հատկապես SWIFT սիստեմի դեմ «ֆինանսական ամրոց» ստեղծելու վերաբերյալ, որին պետք է միանար արեւմտյան պատժամիջոցներից նույնպես հալածյալ Թեհրանը: Ճիշտ է, քանի դեռ չի սպառվել Ռուսաստանի կենտրոնական բանկի 650 մլրդ դոլարի ու ոսկու ռեզերվը, քանի դեռ եվրոպական երկրները չեն հրաժարվել ու մոտիկ ապագայում չեն կարող հրաժարվել ռուսական գազից ու նավթից, Կրեմլը դեռ կարող է դիմանալ ու շարունակել զոհեր տալ ու զոհեր խլել, քաղաք քաղաքի հետեւից կործանել:

Կրկնենք. ռուսների պարտությունը կործանիչ է լինելու Հայաստանի համար, հաղթանակը՝ հարցականներով լի: Չգիտեմ, Հայաստանում այդ ո՞ր կառավարությունն է խելքը գլուխը ժողվելու եւ դիմակայելու թե՛ փորձանքները եւ թե՝ օգտագործելու պատեհությունները: Առայժմ հստակ է մեկ բան՝ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը առնվազն երկու տարի տառապելու է տնտեսական ճգնաժամերից, հետեւաբար նաեւ մենք: Կրեմլը վերջնականապես թեքվելու է դեպի Արեւելք, դեպի Իրան, դեպի Չինաստան մանավանդ: Թեքվելու այդ ճանապարհի հանգուցային մասն անցնելու է Հայաստանով եւ Արցախով, հաստա՛տ:

Պատրաս՞տ ենք դրան: Առայժմ կարող ենք հրճվել, նույնիսկ ցնծալ ռուս այցելուների մեր ներքին շուկայում առաջացրած փոքր աշխուժությամբ: Բայց ի՞նչ ենք անելու, երբ ոչ միայն Զանգեզուրը, այլեւ ամբողջ Հայաստանը փորձ արվի վերածել «միջանցքի»: Ներխուժումները սովորաբար խաղաղ չեն լինում:

Սակայն այս մասին՝ հաջորդիվ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Շփման գծում իրավիճակը լարվո՞ւմ է

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական