Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Լավրովն Անթալիայում կհանդիպի ուկրաինացի գործընկերոջ հետ

ՌԴ եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները հանդիպելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում. այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջեւ, որին կմասնակցի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը տեղի կունենա մարտի 11-13-ը։