Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Հայաստանում արձանագրվել է կորոնովիրուսով վարակվելու 60 նոր դեպք. մահվան դեպքերը 2-ն են

Հայաստանում մարտի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 60 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421401-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2598 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2918947 է:

Փաստացի այս պահին բուժվում է 4653 պացիենտ, նվազել է 331-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 406570 անձ` վերջին մեկ օրում 377 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 10 255 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1630 է: