ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը չի կարծում, որ բանակը քաղաքականացված կդառնա, եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը: Այս մասին այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի
«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր համարու՞մ է իր նշանակումը Գլխավոր շտապի պետի պաշտոնում, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»:
Նշենք, որ այսօր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այցելել էր Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան:
News.am