Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԶԱՐ ու ՄԻ ԲԱՆ

Շատերին Է թվում, որ 1000-ը 999-ին հաջորդող թիվ է: Ուզում եմ շատերին հիասթափեցնել. 1000-ն ու 100-ը մեր միտքն ու երեւույթների նշանակությունն ավելի պատկերավոր արտահայտելու միջոցներ են նաեւ: Հենց դրա համար էլ Բաղտասար Դպիրը (թող մի քիչ էլ չափազանցված թվա) ասում է՝ «Սե՜ր իմ, սե՜ր իմ, ավա՜ղ, սիրով տամ քեղ ՀԱԶԱՐ բարեւ»:

Սիլվա Կապուտիկյանն էլ առանց չափազանցնելու, իբրեւ պատգամ ՀԱԶԱՐագանց հայոց լեզուն է հանձնում որդուն:

Պարույր Սեւակը հայոց լեռնաշխարհի բյուր աղբյուրների առեղծվածը բացահայտում է պատկերավոր խոսքերով՝ առանց գոտու ոտքի ելած ու հազար ու բյուր լեռների վերածած եղաբյրների աչքից հոսող արցունքներից, ու այլաբանորեն ասում.

«…Եղբայրները քարանում են,

Դառնում լեռներ հազար ու բյուր,

Նրանց աչքի արցունքները`

ՀԱԶԱՐ աղբյուր…»

Երբեմն էլ վեհ նպատակին հասնելու համար հազար տարին էլ չի բավարարում: Թերեւս Հովհաննես Բադալյանն էլ անհասանելի թվացող իր յարին տեսնելու համար երգացանկը հարստացրել էր «ՀԱԶԱՐ տարի կսպասեմ, միայն թե գաս, անո՛ւշ յար» երգով:

Վերհիշենք նաեւ մեր կացնակիր հարեւանի մասին Հովհ. Թումանյանի հայտնի արտահայտությունը. «…ՀԱԶԱՐ տարում հազիվ դարձավ մարդասպան»: (Ընդունեք, որ Մեծն Թումանյանի հաշվարկն այս դեպքում չափազանցված չէ):

Սայաթ–Նովայի սիրտը խոցող ցավերն էլ այնքան շատ են, որ հաշիվը կորցրել ու, մի քիչ չափազանցված, ներկայացրել է դրանց թիվը.

Գ ուզիմ ումբրըս հենց անցկացնիմ` օրըս մունաթ չըքաշէ.

ՀԱԶԱՐ դարդ ունենամ` դարըս մունաթ չըքաշէ:

ՀԱԶԱՐ-ը հնչում է ոչ միայն մեր բանաստեղծների ու երգիչների շուրթերից: Այն կիրառելի է նաեւ առօրյա խոսակցության մեջ: Երեխան ուշ է տուն գալիս, վրա ենք տալիս, թե՝ «նայե՞լ ես ժամացույցին, գիշերվա ժամը ՀԱԶԱՐԻՆ տուն ե՞ն գալիս»: Դե էստեղ, «ՀԱԶԱՐ» բառի մեջ հազար հատ հանդիմանություն ու կշտամբանք կա:

 Կամ, տարիներ անց բարեկամիդ հանդիպելիս, բացականչում ես, թե ՀԱՐՅՈՒՐ տարի չեք հանդիպել:

Երկար տարիների հոգեմաշ բեռը վտիտ ուսերին 80-ամյա հոբելյարին եւս 100 տարվա անհոգ կյանք մաղթելով՝ բաժակը բաժակի հետեւից կենացներ արտասանող թամադային սրամիտ գյումրեցին հակադարձում է. «կուզիս ճանճ էղնիմ կպնիմ պատի՞ն»:

Խոսքս ավարտում եմ բաժակը բաժակի հետեւից բարձրացնելու հետեւանքների մասին պարսիկ բանաստեղծ Մոլանայի երկտողով. 

Ես հարբած եմ, դու խելագար, ո՞վ պիտ ցույց տա մեր ճամփան,

ՀԱՐՅՈՒՐ անգամ քեզ ասացի՝ պետք չէր անցնել չափն այդքան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Շուշիի հայտարարությունը» Հայաստանի դեմ պատերազմի փաստացի հայտարարություն է

Հաջորդ գրառումը

Ղարաբաղի 14 գորգ ներկայացվում է Մոսկվայում՝ Ադրբեջանի մշակույթի օրերի շրջանակներում

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ղարաբաղի 14 գորգ ներկայացվում է Մոսկվայում՝ Ադրբեջանի մշակույթի օրերի շրջանակներում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական