Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության հայտարարությունը։
Հայտարարությունում նշված է․
«Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում են ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում, միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի կոպտագույն ոտնահարում և հետապնդում են հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։
Այս հանցավոր ծրագրերն նպատակ ունեն կաթվածահար անել Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, խուճապ սերմանել Արցախի հասարակության մեջ, խարխլել մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ, խաթարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությունը, ավարտին հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը։
Խստիվ դատապարտում ենք նման հայտարարությունները և կոչով դիմում ենք Արցախի հասարակությանն ու համայն հայությանը։ Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ։ Մեր ժողովուրդը չպետք է ենթարկվի սադրանքներին, պետք է համախմբվի, հանդես գա թշնամու հանցավոր նպատակների դեմ, մի կողմ դնի առկա տարաձայնություններն ու անհամաձայնությունները։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։ Նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և նրա քաղաքացու, այլ ողջ քաղաքակիրթ հանրության նկատմամբ»։
Հայտարարությանը միացել են հետևյալ ՀԿ-ները
1․ «Արցախի գրողների միություն»
2. «Արցախի ժուռնալիստների միություն»
3. «Արցախի նկարիչների միություն»
4. «Մայրություն» ՀԿ
5. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա»
6. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն»
7. «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»
8. «Փախստականների միություն»
9. «Վերածնված Հայրենիք» ՀԿ
10. «Արցախի կույրերի միավորում»
11. «Արցախի ոստիկանության վետերանների միություն»
12. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն»
13. «Արցախյան պատերազմի վիրավորների միություն»
14. «Կանանց փախստականների միություն»
15. «Փախստականների միավորում հանուն արդարության»
16. «Իրավական աջակցություն և արդարություն» ՀԿ
17. «Մեկ ազգ, մեկ բռունցք» ՀԿ
18. «Հայկի Սերունդ» ՀԿ
19. «Առաջ Արցախ» ՀԿ
20. «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն»
21. «Մտքի ուժը» ՀԿ
22. «Զարգացում» ՀԿ
23. «Ազգային Արցախ» ՀԿ
24. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն»
25. «Միացյալ Հայաստան» ՀԿ
26. «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ
27. «Մեր տուն-Արցախ» ՀԿ
28. «Լուսաբաց» ՀԿ
29. «Ոգի-Նաիրի» ՀԿ
30. «Կաճառ» գիտական կենտրոն
31. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»