Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստում որոշում կայացվեց մի շարք քաղաքացիների տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2021թվականի հունիսի 30-ը եւ մարտի 1-ը:
Որոշման մեջ նշված անձինք սովորում են Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով և չեն ավարտել պարտադիր հանրակրթական ծրագիրը:
Խոսքը հետեւյալ քաղաքացիների մասին է.
1) Խաչիկ Մարտիկի Ասատրյան՝ ծնված 2001 թվականի հուլիսի 4-ին, սովորում է ՀՀ Արամավիրի մարզի «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2-րդ կուրսում,
2)Էդգար Արմանի Դանիելյան՝ ծնված 2001 թվականի ապրիլի 6-ին, սովորում է Երևանի «Հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի 3-րդ կուրսում.
3) Տիգրան Վարուժանի Ազարյան՝ ծնված 2001 թվականի հունիսի 12-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց Վարժարանի 3-րդ դասարանում.
4) Հարություն Վլադիմիրի Կոջիբրոյան՝ ծնված 2001 թվականի ապրիլի 15-ին, սովորում է ՀՀ Շիրակի մարզի «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում.
5) Նարեկ Սամվելի Վարդանյան՝ ծնված 2001 թվականի հուլիսի 20-ին, սովորում է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսում.
6) Անդրեյ Տիգրանի Եղիազարյան՝ ծնված 2001 թվականի փետրվարի 28-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում.
7) Իվան Հակոբի Ադամյան՝ ծնված 2001 թվականի հունվարի 11-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում.
8) Վահագն Դավիթի Մկրտչյան՝ ծնված 2001 թվականի ապրիլի 13-ին, սովորում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորած Վարժարանի 4-րդ դասարանում: