Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հայաստանում քովիդի 3956 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում փետրվարի 2-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 3956 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 374878 դեպքի. ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացավ Azgonline.am-ը։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2744536 վերջին մեկ օրում` 9658 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 23923 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1327-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 341355 անձ` վերջին մեկ օրում 5257 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8060 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1540 է: