2022թ. հունվարի 17-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում կայացել է հանդիպում «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի (Ծրագիր) խմբի ղեկավար Քրիստիան Հենդշելի միջև:
EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության(ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։
Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձել Սևանա լճի հիմնախնդիրներին և Ծրագրով նախատեսված աշխատանքներին:
Խմբի ղեկավար Քրիստիան Հենդշելը համառոտ ներկայացրել է «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի գործողությունները: Նա նշել է, որ Ծրագիրը հիմնվում է Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը միտված առկա ձեռքբերումների և պլանների վրա` իրականացնելով գործողություններ Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված և միմյանց փոխլրացնող 5 ոլորտներում`
Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավումը,
Էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավումը,
Կոյուղաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների բարելավումը,
Սևանա լճի պահպանության վերաբերյալ իրազեկման ու տեղեկատվության հասանելիության բարձրացումը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կեղմերի շրջանում,
Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավումը:
Առավել մանրամասն անդրադառնալով «Կոյուղաջրերի կառավարման» կետին` Քրիստիան Հենդշելը նշել է, որ այն բաղկացած է 3 կետերից.
Կեղտաջրերի մաքրման համակարգերի ներդրման կարողությունների զարգացմանը,
Առնվազն մեկ համայնքում կոյուղաջրերի պիլոտային մաքրման կայանի կառուցմանը,
Սևանա լճի ջրհավաք ավազանում կոյուղաջրերի մաքրման համար հետագա ներդրումների ճանապարհային քարտեզի մշակմանը և այլն:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, Վահագն Գևորգյանը վերահաստատել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի պատրաստակամությունը շարունակական համագործակցության համար՝ Ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Ծրագրի հետագա գործողություններին և միջոցառումներին: