Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ տրամաբանական տիրույթում էլ ասելիք չկա, բնական է՝ իրենց ասելիքը պետք է տեղափոխվի անտրամաբանական և աբսուրդի տիրույթ․ տնտեսագետը՝ Քերոբյանին

13/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խցանումները՝ տնտեսական ակտիվության ցուցիչ․ այս նորահայտ տնտեսական բանաձևի հեղինակը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է։ Ուշագրավ այս հայտարարությունը նախարարն արել է խորհրդարանում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում։

Հարցին, թե այս անգամ աշխատանքային օրերի մեկնարկը հունվարի 3-ն էր,  տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանել է․ «Ես կեսկատակ արտահայտություն անեմ․ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի, ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին:

Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»:

Լրագրողների զարմանքին, թե խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են՝ Քերոբյանը պատասխանել է՝ «Հա, իհարկե»:

Ճշգրտմանը՝ ինչպե՞ս, նախարարն արձագանքել է՝ «Շատ հանգիստ»:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում արձագանքելով նախարար Քերոբյանի այս հայտարարությանը՝ նշեց․ «Այս դեպքում արդեն էլ կորցնելու բան չունի պաշտոնատար անձը․ այնքան մանիպուլյացիաներ է տարածել, պոպուլիստական այնքան հայտարարություններ է արել, որ արդեն ամեն ինչ սպասելի է։

Է՛լ ավելի մեծ խցանումներ եղել են նաև 2020 թվականին, երբ ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական անկում։ Երբ մասնագիտական հարթության մեջ տրամաբանական տիրույթում էլ ասելիք չկա, երբ բացահայտվում են նաև իրենց արտաբերած ստերն ու կեղծիքները, բնական է՝ իրենց ասելիքը պետք է տեղափոխվի անտրամաբանական և աբսուրդի տիրույթ»։

Հիշեցնենք՝  էկոնոմիկայի նախարարությունն էր հեղինակել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանվեցին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը։

Վահան Քերոբյանը սա հիմնավորել էր «աշխատանքը՝ որպես հաջողղության հասնելու միակ հնարավոր ճանապարհ» վստահեցումով։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունները նպաստում են Թուրքիայի կողմից ՀՀ տնտեսական էքսպանսիային

Հաջորդ գրառումը

Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2021-ի 11 ամիսներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Դատավոր Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացրեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Հաջորդ գրառումը

Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2021-ի 11 ամիսներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական