Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Gallup-ի հարցումների համաձայն՝ Թուրքիան դասվել է աշխարհի ամենահոռետես երկրների շարքին

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները դասվել են աշխարհի ամենահոռետես քաղաքացիների շարքին: Այս մասին  հայտնում է թուրքական normhaber.com-ը:

Միջազգային հետազոտական Gallup ընկերության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի ամենահոռետես երկրներն են Թուրքիան, Բուլղարիան, Աֆղանստանը, Լեհաստանը և Չեխիան։

Ըստ տվյալների՝ Թուրքիայում հոռետեսության մակարդակը մեծապես աճել է երկրում առկա շարունակվող գնաճի ֆոնին: