«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ղազախստանի հպարտ քաղաքացիները կործանում են Ղազախստանի պետականությունը:
Եթե առաջիկայում զանգվածային բողոքի ակցիաները չմարեն և արտաքին (թուրքական) ուղղորդմամբ վերածվեն հակառուսականության պոռթկման, ապա այս ամենը, անխուսափելիորեն, կավարտվի մեծ ողբերգությամբ:
Ղազախստանի բնակչության 24%-ն էթնիկ ռուսներ են, որոնք առավելապես բնակվում են երկրի հյուսիսային մասում՝ ՌԴ սահմանին: Իսկ Ռուսաստանը շատ նրբանկատ է իր հայրենակիցների հարցում և հաստատ մենակ չի թողնի թուրք-ղազախական ազգայնականների հետ պայքարում:
Հ. Գ. Ո՞նց են մարդիկ այսքան հեշտ հրաժարվում պետականությունից…:
ԱԺ նախկին պատգամավոր Արման Վլադիմիրի Աբովյանն էլ գրել է.
Կտրուկ սրվել է իրավիճակը Ղազախստանում։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հենց այս պահին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում։ Տասնյակ հազարավոր ղազախստանցիներ դուրս են եկել փողոցներ և վանկարկում են հակաիշխանական «լոզունգներ»։
Հիշեցնենք, որ խնդիրը ծագել է Ղազախստանի նախագահ Տոկաևի այն որոշումից, համաձայն որի, համարյա երկու անգամ թանկացել է հեղուկ գազի գինը բնակչության համար։
Ճիշտ է, թանկացման որոշումն արդեն չեղարկվել է, սակայն մարդիկ միևնույն է շարունակում են զանգվածային բողոքի ակցիաները։
Մի խոսքով, Ղազախստանում նույնպես Ապագա Կա՛։
https://www.facebook.com/100026958313017/videos/pcb.946163069625628/318465130172047
https://www.facebook.com/100026958313017/videos/pcb.946163069625628/633786757769858
https://www.facebook.com/100026958313017/videos/pcb.946163069625628/411570227330864
https://www.facebook.com/100026958313017/videos/pcb.946163069625628/892749271354113
https://www.facebook.com/100026958313017/videos/pcb.946163069625628/1881081458766473








