Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ, ավագանու հարգելի’ անդամներ,
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակից արձանագրում ենք մի քանի փաստեր.
1. ինչ-որ ուժեր համայնքը տանում են կոլապսի՝ երբեք չմտածելով խոշորացված համայնքի ճակատագրի մասին (չկա բյուջե, հաստիքացուցակ, առաջիկա ծրագրերի քննարկում),
2. այդ ուղղորդող մարդիկ կամ ուժերը խտրականություն չեն դնում գործողությունների մեջ՝ սկսած քրեա-իրավական ահաբեկչությունից, մինչև դատա-իրավական համակարգի տոտալ անօրինականություն,
3.օգտագործում և մինչև վերջ ստորացնում են ում պատահի՝ ոմանց իրենց կամքով, ոմանց՝ ըստ պահանջի,4. մեր աչքի առջև քաղաքական, մարդկային շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը: Նրան որոշել են խայտառակել մինչև վերջ և անվերադարձ (надо позориться до конца):
Բայց մենք միևնույն է՝ վանաձորցու որևէ քվե չենք արժեզրկելու և տեր ենք կանգնելու մեր համաքաղաքացիների ու խոշորացված համայնքի բնակիչների ընտրությանը:Աստված առաջ: Մենք չենք հուսահատվում և հավատով դեպի արդարությունն ու օրինականությունը՝ համբերատար սպասում ենք: