Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Երևանի ավագանին քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում մեկ հարց էր՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին նախագիծը։

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելուն կողմ է քվեարկել ավագանու 44 նդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախխագիծը  ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան»,-ասաց նիստը վարող «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը: