Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Մանվել Փարամազյանը 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի ունեցավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, «ԶՊՄԿ» ՓԲԸ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Մի քանի միջնորդություններ բավարարվեցին, հրապարակվեցին մեղադրականներ։ 8 ժամ տևած դատական նիստից հետո որոշվեց 70 միլիոն դրամ գրավի դիմաց Քաջարանի համայնքապետին ազատ արձակել։