Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Նարեկ Սամսոնյանին ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկաններով ձերբակալեցին իրենց շենքի բակում (տեսանյութ)

Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, այս մասին հայտարարել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Նարեկ Սամսոնյանին ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկաններով ձերբակալեցին իրենց շենքի բակում», – գրել է Մելիքյանը։