Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հույս ունեմ, որ Մարությանը մեծ տղա է և կարող է կայացնել գոնե մեկ-երկու բրուտալ որոշում». Թեհմինա Վարդանյան

13/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը գրել էր, թե Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ընդ որում, ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ: 168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հերքել էր Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը:

Կայքի այդ հրապարակմանը հաջորդեց տրանսպորտային մի շարք երթուղիների վարորդների բողոքի ակցիան, որոնք աշխատավարձի բարձրացում էին պահանջում այն դեպքում, երբ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260․000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ Փաշինյան-Մարության հարաբերությունները տևական ժամանակ լարված են, և վերոնշյալ իրադարձությունները հենց դրա հետ են կապված:

«Փաշինյան-Մարության հարաբերությունների լարվածությունը սկսում է ավելի առարկայական բնույթ կրել: Փաշինյանենց տան ռահվիրա «Հայկական ժամանակը» տևական ժամանակ է՝ նման հոդվածներ է գրում Մարությանի հետ կապված, բայց հիմա խոսակցություններն ավելի առարկայական են դարձել: Եթե կհիշեք՝ նախորդ շաբաթ հանդիպել էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Գալջյանը, և ակնհայտ էր, որ այստեղ քննարկվում է Մարությանի լինել-չլինելու հարցը:

Այն, որ այսօր առավոտյան արդեն հասարակական տրանսպորտի վարորդները բոյկոտ էին անում, ի դեպ, անհասկանալի բոյկոտ, որովհետև պայմաններն էականորեն լավն են, և թող որևէ մեկը չասի, որ մեր երկրում տրանսպորտի վարորդի համար 260.000 դրամ աշխատավարձը 14 օրվա կտրվածքով՝ նորմալ աշխատավարձ չէ, կարծում եմ՝ սա ևս պատրվակ և հրահրված բողոքի ակցիա էր: Շուտով նմանատիպ ակցիաներ տարբեր ոլորտներում լինելու են»,- ընդգծեց Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հենց տրանսպորտային ոլորտում էր բողոքի ակցիա կազմակերպվել, որովհետև շատ քաղաքացիներ համարում են, որ տրանսպորտային բարեփոխումները Մարությանի դրական կողմերից են. «Ես, իհարկե, այդ կարծիքին չեմ, բայց Մարությանը տասնյակ նոր ավտոբուսներ է գիծ բաց թողել, որոնք բերվել են տրանսպորտային պարկը համալրելու համար: Մի շատ պարզ ճշմարտություն կա, որ եթե լինեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, և Մարությանն առաջադրվի, նա բավականին լուրջ ձայներ կարող է հավաքել՝ միայն ու միայն տրանսպորտային բարեփոխումների հետ կապված:

Այստեղ չենք քննարկում՝ քանի բարեփոխում է արել, չենք քննարկում, որ եթե 2018թ. որևէ բան չփոխվեր, ամբողջովին նոր տրանսպորտային ցանց պետք է ներդրվեր, և այլն, քննարկում ենք կենցաղային մանր խնդիրներ՝ պարբերաբար 10-15 նոր ավտոբուսի գիծ դուրս գալ, և քաղաքացիների աչքին դա երևում է: Տարօրինակ չէ, որ հենց առաջնայինը Փաշինյանը Մարությանին խփում է տրանսպորտի հետ կապված, այսինքն՝ ուզում է տրանսպորտի բարեփոխողի միֆը կոտրել: Կարծում եմ՝ մոտակա օրերին դեռ լուրջ խմորումներ են լինելու, որովհետև բազմաթիվ խոսակցություններ են պտտվում»:

Թեհմինա Վարդանյանը կողմ չէ, որ այս պահին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպվեն. «Առանց այդ էլ երկիրը անկայուն վիճակում է, իսկ մենք հիմա խոսում ենք մայրաքաղաքի մասին: Այն, որ երկու կողմն էլ իրար արժանի են, սա ևս չի քննարկվում, բայց այն, որ Մարությանը Փաշինյանի ենթակայությունից դուրս է եկել, միանշանակ ցավեցնում է իրեն աստված համարող Փաշինյանին և նրա, այսպես ասած, թիմին»:

Հարցին՝ իսկ ո՞ւմ ազդեցության տակ է հայտնվել Մարությանը, թե՞ ինքնուրույն է գործում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ում ազդեցության տակ է հայտնվել, ամեն դեպքում ես մեծ հույս ունեմ, որ մեծ տղա է և իր կյանքում կարող է կայացնել գոնե մեկ-երկու հստակ և բրուտալ որոշում»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղեկություններ են հասնում, որ Մոնթեի դեմ արշավի հետևում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, այլև ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ.Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

Հայկական կողմը ևս Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025
Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական կողմը ևս Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական