Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր «դատավճռից» հետո ընդամենն ասել, թե «Արմեն Բիլյանի պատժաչափը խստացվեց», համազոր է ոչինչ չասելու

13/12/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի ընթացքում հապճեպորեն իր «ավարտին» հասցրեց գործի «վերաքննությունը», մերժեց պաշտպանական կողմերի անխտիր բոլոր միջնորդությունները և բավարարեց դատախազության համարյա բոլոր պահանջները, կասկած չի թողնում արձակված «դատավճռի» քաղաքական բնույթի և հետագծի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գործով դատարանի վճռին:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Իսկ ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան դրվագով առաջին ատյանի կողմից արդարացված Արմեն Բիլյանին վերստին «մեղավոր» հռչակումն ու 25 տարվա ազատազրկման դատապարտումը արդարության վրա «թքած ունենալու» և ցինիզմի գագաթնակետ են:

Բոլորը, ներառյալ նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը գիտեն, որ Արմեն Բիլյանը ոչ մի մասնակցություն չի ունեցել ՊՊԾ գնդի ներսում Մկրտչյանի հետ պատահածին, անգամ դեպքի վայրում չի գտնվել, դեռ չխոսած այն մասին, որ Մկրտչյանը, ընդամենը թեւից վիրավորված, իր ոտքերով դուրս է եկել գնդի տարածքից բայց մի ամիս անց մահացել որովայնում ստացած վերքերից… :

Խոսքս ուղղում եմ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Նոր «դատավճռից» հետո ընդամենն ասել, թե «Արմեն Բիլյանի պատժաչափը խստացվեց»՝ համազոր է ոչինչ չասելու: Բիլյանի պատժաչափն ընդամենը չխստացվեց: «Վերաքննիչը» «վերահաստատեց» ոստիկան Մկրտչյանի սպաննության «մեղադրանքը» և Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, մինչդեռ առաջին ատյանն արդարացրել էր նրան:

Ճիշտ է, Սմբատ Բարսեղյանն էլ է դատապարտված 25 տարվա ազատազրկման, բայց համեմատությունը դրանով ավարտվում է: բոլորի համար պարզ է, որ երկու պարագաները էապես տարբերվում են:

Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չթոթափել պատասխանատվությունը, գտնվել ազնիվ պայքարի բարոյական նշաձողի բարձրության վրա, իրենց խղճի վրա չպահել ծանր բեռ և մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար երկարատեւ դատապարտմանը:

Հ.Գ. Լրագրողներից ի սկզբանե խնդրում եմ այս կապակցությամբ այլ մեկնաբանությունների համար  չդիմել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար

Հաջորդ գրառումը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ.Գոռ Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ.Գոռ Աբրահամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական