Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի. Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու տեղեկություններին:

«Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։

Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ  2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։