Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեն Սիմոնյանը ցնծություն է պարգևել ադրբեջանցիներին

07/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 168.am-ը գրում է․ Այսօր տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան:


«- Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․

– Ալեն Սիմոնյան.- զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։

– Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․

– Ալեն Սիմոնյան.- Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։

– Պաշտպանել հայրենիքը:

– Ալեն Սիմոնյան.- Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։

– Կուզեմ ձեզնից լսեմ:

– Ալեն Սիմոնյան.- էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։

– Ինձ շատ ա հետաքրքրում սա։

– Ալեն Սիմոնյան.- Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»,- մասնավորապես նշում է ԱԺ նախագահը:

Ավելի ուշ հրապարակվեց այդ տեսանյութի ամբողջական տարբերակը, ուր Ալեն Սիմոնյանը կրկին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի առնչությամբ հայտնած իր աղմկահարույց մտքերին՝ ըստ էության պնդելով դրանք, բայց դրա մասին՝ այլ առիթով:

Տպավորություն է, որ կամ Ալեն Սիմոնյանի մանկության վարդագույն երազանքը ադրբեջանական լրատվամիջոցների էջերից չիջնելն է, կամ այս արտահոսքով առավել ողբերգական դրվագ են փորձում քողարկել:

Ինչևէ, ավանդույթի համաձայն՝ ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ:

Մասնավորապես ադրբեջանական իշխանամերձ caliber.az-ը այդ առնչությամբ իր հրապարակումը վերնագրել էր այսպես՝ «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ»:

Հաջորդիվ կայքը գրել է, որ հերթական սկանդալն է բորբոքվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անվան շուրջ:

Ադրբեջանական լրատվամիջոցը նաև թարգմանաբար ներկայացրել է ԱԺ խոսնակի մտքի «գոհարները»:

Ալեն Սիմոնյանի համար ոչ ամոթաբեր և ոչ էլ արտառոց է իր անհեթեթ ու վտանգավոր հայտարարություններով հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում, սակայն վերջինս կարծես թե չի գիտակցում, որ իր հայտարարություններում լուրջ սպառնալիք է ստեղծում մեր գերիների կյանքի ու առողջության համար, եթե դա նրան, իհարկե, հետաքրքիր է:

Դեժավյու/Dejavu տելեգրամյան ալիքը սկանդալային տեսանյութ է հրապարակել․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինչ-որ ընդունելության ժամանակ խոսում է քաղաքացու հետ և բացատրում է նրան, որ Հայաստանից Ադրբեջանի բանտերում գտնվող գերիները մեզ պետք չեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանները բերման ենթարկեցին Աժ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Հրաչ Ջաբրայանին

Հաջորդ գրառումը

«Մեկդ դրան փոխանցեք, որ ահաբեկիչների կողմից գրավված օդանավը Իսրայելի օդուժը թիրախավորել է զորավարժությունների շրջանակներում». Վահե Դավթյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 24-ի առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

22/04/2026
Միջազգային

Սատանիզմը ծաղկում է Արևմուտքում. Լավրով

22/04/2026
Նորություններ

Բժիշկները կոչ են անում չօգտվել ծորակի ջրից կամ խմել եռացրած վիճակում. հաղորդագրություն

22/04/2026
Հաջորդ գրառումը

«Մեկդ դրան փոխանցեք, որ ահաբեկիչների կողմից գրավված օդանավը Իսրայելի օդուժը թիրախավորել է զորավարժությունների շրջանակներում». Վահե Դավթյան

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական