Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իրանի նախագահը խոսել է սանկցիաների չեզոքացման մասին

Նախագահության 100 օրվա կապակցությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հարցազրույց է տվել ու հայտարարել, որ Իրանի կառավարության առաջնահերթությունը հիմա առավել, քան երբևէ սանկցիաների կասեցումն ու դրանց չեզոքացումն է։

Ռայիսին խոսել է նաև Իրանի միջուկային վեցակողմ պայմանագրի վերականգման վիեննական բանակցությունների մասին, որոնք 5 ամսվա դադարից հետո, նոյեմբերին վերսկսվեցին։