Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ պատվիրակության ղեկավար

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս ունի, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում կքննարկվեն մարդասիրական խնդիրները:

«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են: Հուսով ենք՝ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը: Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝  քննարկելու այս մարդասիրական խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասել է  Անդրեա Վիկտորինը:

Նա նշել է, որ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն: