Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Փորձ է արվում ազատվել Զարուհի Նախշքարյանից

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լուրեր են թափառում, որ զորացրված գիտնականը և որոշ մերձիշխանական բդխականներ նախապտրաստում են իրենց վաղվա դատավճիռը:

Ըստ լուրերի՝ փորձ է արվում ազատվել Զարուհի Նախշքարյանից: Տիկին Նախշքարյանին ճանաչող, իր հետ շփված, իր նախագահությամբ դատավարության մասնակցածները կարող են փաստել, որ գործ ունենք բացառիկ պրոֆեսիոնալ անհատի հետ, ով այնպիսի որակով է արդրադատություն իրականացնում, որ մերժվելիս հլու-հպատակվում ես ու բողոքարկում ես այնքանով, որքանով:

Առաջին անգամ անհեթեթ հիմնավորմամբ բարձրագույն դատական խմբակը (ոչ ամբողջությամբ իհարկե) խիստ նկատողություն հայտարարեց տիկին Նախշքարյանին և հիմա մասնավոր խորհուրդի նախկին դիրեկտոր Սաֆար Ստյոպյանի հաղորդման հիման վրա փորձ է արվում երկրորդ նկատողությունը տալ և դադարեցնել դատավորի լիազորությունները:

Եթե մենք լուռ հանդուրժենք այս ամենը, մեր հայցերը քննելու են իշխանական դվոռնիկները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: