Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային իդեան պետք է լինի՝ արժանապատվությունը և պետության վերածնունդը. Վահե Հովհաննիսյան

02/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Նման կարծիք իր հրապարակած հոդվածում հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։

«Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։

Հարց 1.

Ի՞նչ էինք մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ակնկալում Սոչիի հանդիպումից:

Այս հարցի պատասխանն անհնար է տալ, և այստեղ է հիմնական խնդիրը։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք քննարկում՝ Սոչին հաջողությու՞ն էր, կապիտուլյացիա՞, ձեռքբերու՞մ, թե՞ ազգակործան փաստաթուղթ։ Բայց մենք, կախված քաղաքական նախընտրություններից, լծվել ենք նման քննարկմանը։ Ինչպե՞ս կարելի է քննարկել մի բանակցության արդյունք, եթե նախապես դու չգիտես, թե ինչ ես ուզում այդ բանակցություններից։ Իսկ փաստն այն է, որ մենք որպես պետություն և որպես ժողովուրդ այս պահին ի վիճակի չենք ձևակերպել խնդիրներ (ինչը և չենք արել), ձևակերպել օրակարգ, գոնե միջնաժամկետ նպատակներ և ձգտել հասնել դրանց լուծմանը։ Գուցե հավաքական ցանկությամբ մենք թաքուն հույս ունեինք, որ Պուտինը տեսախցիկների առաջ աթոռը կտար Ալիևի գլխին ու կստիպեր հետ քաշվել բոլոր գրաված տարածքներից։ Բայց  նման բան լինում է միայն հեքիաթներում կամ պետություն չունեցող ժողովուրդների գլխում։

Հարց 2.

Ի՞նչ էինք մենք ակնկալում Նիկոլից

Ոչինչ։ Մենք դա գիտենք։ Նույնիսկ ինքը իրենից բան չի ակնկալում,  նրա ընտրազանգվածը արդեն ակնկալիքներ չունի։ Բայց փաստն այն է, որ Հայաստանը միջազգային բանակցություններում ներկայացնում է Նիկոլը։ Ակնկալում էինք, որ Նիկոլը կփոխի՞ պատմության անիվը, թե՞ նոր անսպասելի օրակարգով ու առաջարկներով կկարողանա Հայաստանի համար ստանալ միջազգային հանրության տեսակետի փոփոխություն։ Իհարկե ոչ։ Ընտրել ենք նրան, նա էլ գնում է Սոչի։

Հարց 3.

Ի՞նչ ենք մենք ակնկալում առաջիկայում

Իսկ եղե՞լ է Հայաստանում կամ հայկական աշխարհում նման հարցադրումով ու անհրաժեշտ խորության քննարկում։ Չի եղել։ Պետական ո՞ր ինստիտուտում կան մշակված սցենարներ։ Այս կառավարությունը, այս Անվտանգության Խորհուրդը, այս ԱԳՆ-ը և մյուս համակարգերն ի վիճակի՞ են խորքային հաշվարկների, հետպատերազմյան ծրագրերի մշակման, ռիսկերի հաշվարկի. կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Ունե՞նք այսօրվա իրականության վրա հենված պետական-ազգային տեսլական, կարճաժամկետ-միջնաժամկետ օրակարգ։ Հնարավոր չէ ապագայից ունենալ ակնկալիքներ, եթե դու չունես քո սեփական տեսլականը։

Հարց 4

Ի՞նչ են մեզնից ակնկալում դաշնակիցները, միջազգային կենտրոնները, հարևանները։

Ադեկվատ պատկերացումներ կազմել իրավիճակի մասին, հոգեբանորեն դուրս գալ շոկից, ձևավորել սոլիդ իշխանություն, աշխատող պետական համակարգ և ինստիտուտներ, պետությունը տեղափոխել հետպատերազմյան փուլ, ձևակերպել նոր օրակարգ, մշակել բազմաոլորտ առաջարկների և գաղափարների մեծ փաթեթ։ Ու սկսել աշխատել։ Երբ սա կանենք, իրավիճակը կփոխվի, ու հանդիպումներից, բանակցություններից արդեն կարող ենք ունենալ  արդարացված ակնկալիքներ։ Քանի դեռ սա չի արվել, Ադրբեջանը շարունակելու է ինտենսիվ նախագծերը մեր շուրջ, իսկ մենք հետևելու ենք զարգացումներին։ Իրականում սոլիդ իշխանության պայմաններում Հայաստանի համար կան հետաքրքիր լուրջ գաղափարներ ու նախագծեր, որոնք ունեն մեծ պոտենցիալ։

Հարց 5

Ի՞նչ է այլ Հայաստանը

Կար նախապատերազմյան Հայաստան ու նրա իրականությունը, կար պատերազմ ու դրա հետևանքները, և պետք է լինի հետպատերազմյան Հայաստան, որը դեռ չկա. մենք չենք կարողանում կատարել այդ անցումը։ Այլ Հայաստանը հետպատերազմյան Հայաստանն է։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, հետո դրա մեջ պետք է մտնի հայկական աշխարհը, ազգային իդեան պետք է լինի՝ արժանապատվությունը և պետության վերածնունդը։ Պետք է լինի մտավոր պոտենցիալի մոբիլիզացիա և ժամացույցի ճշգրտությամբ աշխատող պետական համակարգ։

Այս պայմաններում Հայաստանը կարող է դաշնակիցներ ձեռք բերել, ակտիվ մասնակցել Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը, իրականացնել բոլոր ոլորտների ինտենսիվ բարեփոխումներ։

Մենք չենք կարող լինել աշխարհին դեմ, բանակցություններին դեմ, հետպատերազմյան իրողություններին դեմ, հարևաններին դեմ, դաշնակիցներին դեմ, բայց ինքներս չիմանանք, թե ինչին ենք կողմ ու ինչ ենք ուզում։ Այսօր մենք հենց այդպիսին ենք։

Հարց վերջին

Ո՞րն է առաջիկա փուլի անելիքը

Ձևավորել սոլիդ իշխանություն և նոր պետական օրակարգ։ Սրա համար պետք է ներընտրազանգվածային երկխոսություն և հայկական աշխարհի մտավոր ու այլ ռեսուրսների ակտիվացում։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որտեղ չի լինի պատերազմ ու կլինի պայքար՝ դաշնակիցների ձեռքբերման համար ու նոր նախագծերի շուրջ։

Առաջիկա փուլի խնդիրն են՝  ՀՀ հաջորդ իշխանությունը, այլ Հայաստանը, հայկական աշխարհի նոր օրակարգը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական