Կոստա Ռիկան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը սահմանեց 5-ից 11 տարեկան երեխաների համար պարտադիր կորոնավիրուսային պատվաստում։ ՌԻԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է տեղի Առողջապահության նախարարության կայքը։
Հստակեցվում է, որ ջրծաղիկի, պոլիոմիելիտի, մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները հանրապետությունում արդեն իսկ պարտադիր են երեխաների համար։ Այժմ ցուցակում ներառված է նաև COVID-19-ի դեմ պատվաստումը։
Կոստա Ռիկայի 12-ից 19 տարեկան դեռահասների 73 տոկոսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինով: Իսկ 5-ից 11 տարեկան երեխաներին նախատեսվում է պատվաստել 2022 թվականից սկսած։