Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը չի հանդուրժում, որ Առուշանյանը, լինելով կալանքի տակ, հաղթել է Գորիսի ընտրություններում. Վարդեւանյան

05/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջին անգամ էի այս դատավորի նախագահության դատական նիստի գտնվում, կարծես թե դատարանի շենք է, գերբն ու դրոշը առկան են, եւ, կարծես թե, պետք է ականատես լինեինք դատական պրոցեսի, բայց տեսանք ամեն ինչ, բացի դատական պրոցեսից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր կայացած դատական նիստին:

«Տեխնիկական հարցով դատարանը 3-4 ժամ հեռացավ խորհրդակցական սենյակ, հետո մեկ այլ՝ ավելի տեխնիկանան հարցով՝ եւս 3-4 ժամ: Դատավորն ինքը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվեց, դատարանը հանդես չի գալիս զուտ իր անձով, այլ դատավարության մասնակիցներով, դատական նիստին ներկա գտնվող մարդկանցով, դատարանում գտնվող ամեն մեկը պետք է գիտակցի, որ դատարանում է, բայց ամենամեծ հարցն այստեղ հենց դատավորի պահվածն էր՝ սա ի՞նչ վարքագիծ էր: Սահմանադրությունն ասում է՝ մարդու անձնական ազատությունը ամենագերակայող իրավունքներից է, բայց դուք տեսաք, որ դատավորը արհեստական մի քանի ժամ ձգձգտում է նիստը, հետո դատախազությունից միջնորդություն է ներկայացվում, որ էլի մի քանի ժամ ձգձգվի, հետո էլ դատավորն այնքան հարգանք չունենա դատարանի նկատմամբ, որ ասի՝ ընդմիջում չեմ արել, չպետք է անի եւ պետք է մարդու անձնական ազատության հարցը քննարկվի: Ես շատ վատ եմ զգում, որ թե՛ նիստին ներկաները, թե՛ Գորիսի բնակիչներն ականատես եղան նման բանի: Երբ ինձ հարցնում էին՝ ոնց կարող է դատական նիստը այդքան երկար տեւի, ասացի, որ այսպիսին չպետք է լինի դատական պրոցեսը, նման պատկերացում մի կազմեք: Եթե իրենց թվում է, որ նման վարքագծով ու պրիմիտիվ ձգձգումներով հաջողության են հասնելու, ապա հակառակը: Այն դատավորը, որը կնստի արագ կքննի, անձնական ազատության հարցը կքննի, երեւի կարգապահական պատասխանատվության կենթարկվի, իսկ ի՞նչ է պետք դրանից խուսափելու համար՝ երեւի, այ սենց նիստեր անցկացնել: Մյուս նիստը նշանակեցին ամսի 29-ին, քավ լիցի, էլի կլինենք այստեղ՝ արդեն ավելի շատ պատգամավորներով»,- նշեց պատգամավորը:

Իշխանությունները, Վարդեւանյանի համոզմամբ, չեն կարողանում հանդուրժել, որ Առուշ Առուշանյանը, լինելով կալանավորված, կարողացավ Գորիսի ընտրություններում նման արդյունք գրանցել, երբ իրենք ամբողջ ռեսուրսով, պատգամավորներով ու պաշտոնյաներով մասնակցում էին քարոզարշավին: Դա արդյունք չի տալու, մի քիչ էլ ձգձգեցին, հետո՞»,- նկատեց Վարդեւանյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարել էր Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պատպանների միջնորդությունը:

Մասնավորապես, դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ դատարանը որոշեց պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:

«Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտեսնիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով եւ այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվումէ  դատարանը: Այսինքն դատարանը որոշեց մերժել «Գորիս» ՔԿՀ տեղափոխեռլու պաշտպանների միջնորդությունը»,- հայտնել է դատավորը:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը հայտնվել է փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որևէ աստիճանի վստահությամբ. Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

Առուշանյանի նկատմամբ ամենալկտի եւ ամենաստոր ձեւով քաղաքական հետապնդում է իրականացվում. Ալեքսանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025
Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025
Նորություններ

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
Հաջորդ գրառումը

Առուշանյանի նկատմամբ ամենալկտի եւ ամենաստոր ձեւով քաղաքական հետապնդում է իրականացվում. Ալեքսանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական