Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ընդդիմությունը քննիչ հանձնաժողովում կորցնի 1/4 + 1 ձայն ձևաչափը, ապա մեր մասնակցությունը կդառնա ձևական. Ղազինյան

04/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվի այն կազմով, ինչ այսօր ունի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, անխուսափելիորեն ամեն ինչ բացահայտվելու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա նշեց, որ եթե իշխանությունները փորձեն համալրել հանձնաժողովը «հաճախորդների ֆան կլուբի անդամներով», ապա այդ պարագայում ընդդիմությունն առհասարակ պետք է քննարկի այդ հանձնաժողովին իր մասնակցելու նպատակահարմարության հարցը։

«Եթե ընդդիմությունը կորցնի 1/4 + 1 ձայն ձևաչափը, որն այսօր ունի, ապա դրան մեր մասնակցությունը կդառնա ձևական, մենք կամա թե ակամա մաս ենք կազմելու հրեշավոր հանցագործությունների պարտակմանն ու քողարկմանը։ Մեր քաղաքական և մասնագիտական հիմնական թիրախն է դրվագ առ դրվագ բացահայտել այս իշխանության կողմից հայկական պետականության և Արցախի դեմ կատարված դավաճանական հանցագործությունների ամբողջ ծավալը»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նրա խոսքով, նման դեպքում իրավական գործիքակազմը կօգտագործեն՝ դիմելով ՍԴ, եթե գտնեն ակնհայտ հակասություն սահմանադրությանը, խորհրդանում պայքար կմղեն, որպեսզի դա չանցնի։

«Ամեն պատահածի չեն հրավիրում այդ հանձնաժողով, ամեն փողոցային ակտիվիստի չի կարելի թույլ տալ մոտենալ այդ հանձնաժողովին, ստախոս կեղծարարներին չի կարելի թույլ տալ, որ դառնան հանձնաժողովի փորձագետ։

Դատելով վերջին լուրերից, որ պատրաստվում են պատերազմի քարոզչական կեղծիքի հիմնական խոսափող հանդիսացող անձին ներառել հանձնաժողովում որպես փորձագետ, ապա հանձնաժողովում սկսում են «հաղթելու ենք 2» օպերացիան, բայց այս անգամ չեն հաղթելու»,- ասաց Ա. Ղազինյանը։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, լինել Ազատության հրապարակում

Հաջորդ գրառումը

Պուտին. Ղրիմն ու Սևաստոպոլը հավերժ Ռուսաստանի հետ են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտին. Ղրիմն ու Սևաստոպոլը հավերժ Ռուսաստանի հետ են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական