Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում, այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա կոչ է արել նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, լինել Ազատության հրապարակում։
«Հարգելի քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը, մեր երկրի հերթական պարտությունը», – երեկ այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել «Հայաստան» դաշինքը։