Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի կրթության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանալեզու դպրոցների փակման պատճառներին

03/11/2021
- Տարածաշրջանային

Վրաստանում ադրբեջանալեզու դպրոցների նվազման մի քանի պատճառներ կան՝ երկրից հեռանալը կամ, օրինակ, գյուղից քաղաք տեղափոխվելը, բացի դրանից՝ ադրբեջանական ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկում են վրացալեզու դպրոցներ. Report-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ, էթնիկ փոքրամասնությունների լեզուների հարցերով փորձագետ Դեսպին Կոյավան։

Նրա խոսքով՝ որոշ ադրբեջանալեզու դպրոցներում երեխաները սովորում են վրացերեն. «Մենք ձգտում ենք, պահպանելով մեր մայրենի լեզուն, մանկապարտեզից երեխաներին պետական լեզուն սովորեցնել, մանկապարտեզում նրանց սպասում է երկլեզու կրթություն, և դա նրանց ավելին կտա ապագայում հասարակությանը ինտեգրվելու հնարավորությունների հարցում։ Ինչ վերաբերում է 1+4 ծրագրին, կարծում եմ, որ այն հաջողված է։ Ժամանակին այս ծրագիրը ստեղծվել է վրացերենի յուրացման անցումային շրջանի համար։ Այն կմնա մինչև բոլոր դասարաններում երկլեզու կրթության ամբողջական ներդրումը: 12-րդ դասարան ավարտածները ստիպված չեն լինի համալսարանում լրացուցիչ վրացերեն սովորել, քանի որ նրանք արդեն լիովին տիրապետելու են պետական լեզվին»,- ասել է Կոյավան։

Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանում փակվել է ադրբեջաներեն լեզվով ուսուցմամբ 4 դպրոց։ 2021-2022 ուսումնական տարում ադրբեջանալեզու ուսումնական հաստատությունների և ադրբեջանական մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությունների թիվը 116 է։Հիշեցնենք, որ Վրաստանում «1 + 4» ծրագրի իրականացումը սկսվել է 2010թ.: Ծրագրի համաձայն՝ դիմորդները թեստային քննություն են հանձնում ադրբեջաներեն, հայերեն և օսերեն լեզուների իմացության վերաբերյալ։ Համալսարան ընդունվող ուսանողները մեկ տարի սովորում են վրացերեն, որից հետո հնարավորություն ունենում ստանալու բակալավրի կոչում՝ ցանկալի մասնագիտությամբ։

Նախորդ գրառումը

Անհրաժեշտ է անվտանգության գոտի. հայկական կողմը չպետք է հետ քաշվի, նրանք պետք է հեռանան.Թաթոյանը նոր զեկույց է պատրաստել

Հաջորդ գրառումը

Առուշ Առուշանյանը հրաժարվել է մանդատից. ԱԺ-ում նրան կփոխարինի Ասպրամ Կրպեյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար. Ադրբեջանի ԱԳՆ

25/06/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026
Նորություններ

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026
Հաջորդ գրառումը

Առուշ Առուշանյանը հրաժարվել է մանդատից. ԱԺ-ում նրան կփոխարինի Ասպրամ Կրպեյանը

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական