Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զենք արտադրողներին կոչ է արել «կանգ առնել»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զենք արտադրողներին կոչ է արել «կանգ առնել», քանի որ պատերազմը «խլում է հայրենիքի զավակներին», հայտնել է Reuters-ը։

Հանգուցյալների հիշատակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Հռոմի ֆրանսիական զինվորական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շուրջ 1900 ֆրանսիացիի եւ մարոկացի զինվորների աճյունները։

Հռոմի պապը, ով ամեն տարի Հիշատակի օրը այցելում է գերեզմանատուն, սպիտակ վարդեր է դրել եւ աղոթել շիրիմների մոտ:

«Այս գերեզմանները ուղերձ են աշխարհին: Կա՛նգ առեք, զենք արտադրողներ, կա՛նգ առեք»: – ասել է նա:

Հռոմի պապը բազմիցս կոչ է արել զինաթափվել եւ հայտարարել է, որ միջուկային զենքը պետք է արգելվի, քանի որ դրանք նույնիսկ զսպման նպատակով պահելը արդարացված չէ: