Անհրաժեշտ է ձևավորել հարկի նկատմամբ հարազատություն. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում ոչինչ տեղի չի ունենում առանց պետական բյուջեի միջոցների ծախսման, պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է երկրում ձևավորել հարկի նկատմամբ հարազատության վերաբերմունք։ «Ես չեմ կարծում, որ մեր հարկային համակարգը իդեալական է։ Եվ ես ինձ համար այն իդեալական դարձնելու նպատակ չեմ դնում։ Այն երբեք բացարձակապես կատարյալ չի լինի։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, մեր խնդիրը պետք է լինի այն ընկալման ձևավորումը, որ հարկը անվտանգության, բարեկեցության և երջանկության ապահովման ...