Day:Ապրիլի 22, 2025

  • Իչո՞ւ է աղմկում երիտասարդը. տղերքը ցայտնոտի մեջ են․ Հարություն Հարությունյան

    Իչո՞ւ է աղմկում երիտասարդը. տղերքը ցայտնոտի մեջ են․ Հարություն Հարությունյան

    2019թ երբ կինովարձույթում հայտնվեց հարավկորեական «Պարազիտներ» ֆիլմը, ուսումնասիրելով ֆիլմի բյուջեն ($11 800 000) , կինովարձույթից ստացած եկամուտը՝ $266 600 532-ից ավելի և ծանոթանալով բովանդակությանը, որոշեցինք ձեռք բերել ֆիլմի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը անաղմուկ անցավ բայց երբ 2020թ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց և մեծ աղմուկ հանեց, որոշեցինք երկրորդ ցուցադրման իրավունքից օգտվել և «Պարազիտներ»-ը մրցանակաբաշխության հաջորդ օրը կրկին ցուցադրեցինք «5-րդ ալիքով»:

    Կինոսիրողների ֆեյսբուքյան մի էջ կար, այդ օրը գրեց, որ ««5-րդ ալիքով» ցուցադրում են օսկարակիր ֆիլմը, նայեք» և այստեղ չդիմացավ նորաթուխ ԱԺ նախագահի սիրտը և նա բաց տեքստով մեղադրեց մեզ գողության մեջ, գրելով , իբր մենք ֆիլմը ցուցադրել ենք առանց թույլտվության՝ пиратский показ: Ես դեռ այն ժամանակ գրեցի՝ «թուղթն էլ է ձեր ձեռքում, գրիչն էլ, ստուգեք օրինականության հարցը և մի ստեք»: «Հրաշամանուկը» չպատասխանեց, լռեց: Այս դեպքից անցել է հինգ տարի , բայց պարզվում է ՔՊ-ի «հրաշամանուկը» չի հանգստացել, շարունակում է սուտ վկայություններ տալով հերյուրանքներ տարածել: Զարմանալի չէ, սա իրենց ոճն է՝ եթե սուտը անընդհատ կրկնես, կնկալվի որպես ճշմարտություն:

    Այսպես ապրել է երիտասարդը, այսպես շարունակում է ապրել և երբեք նա չի հետաքրքրվի թե ինչպես է աշխատում հեռուստատեսությունը, ինչպես են աշխատում ՀՌՀ հանձնաժողովը և իր համապատասխան վարչությունները: Չնայած երիտասարդի կինը (կարևոր էլ չէ՝ նախկին, թե՝ ներկա ) հեռուստռատեսություն է ղեկավարում, բայց դա նրան չի հետաքրքրում, կարևորը ստելն է և մարդկանց մեղադրելը: Նա հիմա էլ մեզ մեղադրում է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» ֆիլմը ցուցադրելու համար: Լավ ենք արել, մենք ունենք մեր եթերային քաղաքականությունը և ինքը չէ, որ պետք է մեզ թելադրի կամ ուղղորդի: Թելադրելու տեղ էլ ունի, ուղղորդելու էլ, թող զբաղվի:

    Բայց ինչո՞ւ է աղմկում ջահելը . ինչպես Ֆիրդուսին կասեր՝ «Ինչ ոչ մի բան դուր չի գալիս իմ նժույգին, արյոք ո՞վ է ալեկոծել նրա հոգին»: Ես կասեյի ՝ ցեյտնոտը: Տղերքը ցեյտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն , որ ոչնչացնեն հեռուստադաշտը: Իրականում հնարավոր ամեն ինչ արել են ու ձախողել են, որքան կարողացել են խմբակցությունով հեռուստատեսությունների «թթվածնի» օղակը սեղմել են: Այսօր հայկական հեռուստադաշտը կարելի է ասել հոգևարքի մեջ է : Բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ առաջացել են և առաջացրել են այս վունդերկինդների ընդունած օրենքների արդյունքում, բայց դա հեչ, կարևորը ՝ «5-րդ ալիքը» պախարակելն է ինչին էլ լծվել են բարձրաստիճան քայլառաստները:

    «Նետֆլիքսի» ֆիլմերի և ոչ միայն «Նեթֆլիքսի», թմայով դեռ տարիներ առաջ ինչ որ սեմինարի կամ խորհրդակցության ժամանակ Արա Շիրինյանն էր նեղսրտած բարձրաձայնել, հետո էստաֆետը վերցրեց Ալենչոն ու իր շեֆի «շեֆը»՝ Արայիկ Հարությունյանը և ոչ մի առիթ բաց չեն թողնում մեզ վարկաբեկելու համար: Բայց ասեմ, լավ է, նույնիսկ՝ շատ լավ , ինչպես ասում են՝ «թշնամու թիկունքում խուճապ է»: Իրենք, հո լավ գիտեն «5-րդ ալիքի» վարկանիշի մասին և որքան էլ իրենց սպասարկող «AdmasferArmenia» վարկանիշ չափող ընկերությունը իրենց հաճոյանալով տվյալները կեղծում է ի վնաս «5-րդ ալիքի» , միևնույն է դրանից մեր վարկանիշը չի նվազում, ընդհակառակը՝ գործարարներին «նկարած» թվեր մատուցելով, վնասում են բիզնես աշխարհին:

    Սխալ կողմնորոշելով գործարար դաշտին, նրանց անուղակի ուղղորդում են գումարների ոչ արդյունավետ ծախսելուն, ինչից հաստատ ընկերությունները մեղմ ասած չեն շահում: Թքած: Եւ եթե բիզնեսի ներկայացուցիչներին ձեռնատու է խաբված լինել և վճարել խաբվելու համար, դա հաստատ մեր խնդիրը չէ, թող իրենք մտածեն:

    Մի տեսակ տհաճ է այս ամենի մասին գրելը բայց, լռելն էլ շանտղություն է: Ի դպ վերը շարադրվածի բոլոր փաստերն ու հիմքերը առկա են, մի օր կհանդիպենք երես առ երես, երբ դրա ժամանակը գա: Իսկ որ այդ ժամանակը գալու է, և ոչ միայն գալու է, այլ արդեն մոտ է, չեմ կասկածում: Ցեյտնոտի պատճառը հենց դա է:

    Ալենին առաջարկ չունեմ, իր այսօրվա զրպարտության համար էլ, ոչինչ չենք ձեռնարկելու, համարում ենք՝ գռգռան փորի քամի էր, եկավ ,անցավ, գնաց:

    Հ.Գ.

    Հա, իդեպ, մենք ոչ միայն նոր ֆիլմերն ենք գնում և ցուցադրում, այլ նաև հները: Մենք գնահատում ենք լավը և դրանում է մեր «մեղքը», որի համար զրպարտում են:

    Հ.Գ – 2

    Վերջերս մի շատ հին՝ 90-ականների ֆիմի ցուցադրման իրավունք ենք ստացել, շուտով կցուցադրենք: Ալեն նայի, օգտակար է «5-րդ ալիք» նայելը: Մարդ ես, մեկ էլ տեսար….

    Հարություն Հարությունյան

  • Վեհափառը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին

    Վեհափառը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտին: Այս մասին հայտնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

    Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

    Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գլխավորությամբ նորընտիր գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի և նորընտիր նախագահ Գարի Ֆիլլիպսի։

    Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Սուրբ Էջմիածնի և ընկերակցության միջև առկա հարաբերություններին։ Հրամայական նկատվեց ազգային միասնության զորացումը հաղթահարելու համար հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։

  • ԵՄ դիտորդները նկատել են ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցներից վնաս հասցրած հետևանքները

    ԵՄ դիտորդները նկատել են ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցներից վնաս հասցրած հետևանքները

    ԵՄ առաքելության գրասենյակը հայտնում է.

    Զատկի տոնի հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն: Այն ներառել է Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում պարեկությունը: Խոզնավարում առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից:

    Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

  • Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ որոշակի պայմաններով։ Ի՞նչ է պատասխանել Զելենսկին. BBC News

    Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ որոշակի պայմաններով։ Ի՞նչ է պատասխանել Զելենսկին. BBC News

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից փոխադարձաբար ձեռնպահ մնալու հարցի շուրջ։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի պատասխանել Պուտինի մեկնաբանություններին, սակայն ասել է, որ երկիրը «պատրաստ է ցանկացած բանակցության», որը կերաշխավորի խաղաղ բնակչության անվտանգությունը։

    Երկուշաբթի երեկոյան՝ ապրիլի 21-ին, Պուտինը մեկնաբանել է Զելենսկու վերջին առաջարկը՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման մորատորիում սահմանելու վերաբերյալ։

    Կիևն այս նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Ուկրաինան և Ռուսաստանը, Սաուդյան Արաբիայում առանձին բանակցություններ վարելով ԱՄՆ-ի հետ, պայմանավորվեցին 30 օրով զերծ մնալ երկու երկրների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից։

    Այսպես կոչված «էներգետիկ մորատորիումը» ուժի մեջ է մտել մարտի 18-ից, որի ժամկետը լրանալուց հետո կողմերը չեն հայտարարել դրա երկարաձգման մասին։ Ավելին, նույնիսկ համաձայնագրի գործողության ընթացքում և՛ Կիևը, և՛ Մոսկվան գրեթե ամեն օր միմյանց մեղադրում էին համաձայնագիրը խախտելու մեջ։

    Մարտի բանակցությունների ընթացքում Ուկրաինան նաև առաջարկել է 30-օրյա հրադադարի ռեժիմ, սակայն Ռուսաստանը մի քանի պայմաններ է առաջադրել, որոնք Կիևն ու նրա արևմտյան դաշնակիցները անընդունելի են համարել։

    Երկուշաբթի  Պուտինը ասել է, որ Ռուսաստանը «միշտ դրական է վերաբերվել խաղաղության ցանկացած նախաձեռնությանը»:

     «Մենք հուսով ենք, որ Կիևի վարչակարգի ներկայացուցիչները նույն կերպ կանեն»,- ասել է նա։

    Դրանից հետո Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Պուտինի մեկնաբանությունները վկայում են Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու նրա պատրաստակամության մասին, մասնավորապես՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածներից զերծ մնալու վերաբերյալ։

    «Երբ նախագահն ասաց, որ հնարավոր է քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը, այդ թվում՝ երկկողմանի, նա նկատի ուներ բանակցություններ և քննարկումներ ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։

    Նախկինում ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ Պուտինը, հրաժարվել էին ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ։

    Կրեմլը բազմիցս կասկածի տակ է դրել Զելենսկու լեգիտիմությունը՝ պնդելով, որ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և նոր ընտրություններ չեն անցկացվել։ Սակայն այդ հայտարարությունները հակասում են Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին, որոնք ուղղակիորեն արգելում են ընտրությունների անցկացումը պատերազմի ժամանակ։ Աշխարհի ոչ մի այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կասկածում ուկրաինական պետական ​​կառույցների օրինականությանը։

    Ինքը՝ Պուտինն, այս տարվա հունվարին ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումների, սակայն «Կիևի վարչակարգի ներկայիս ղեկավարը, երբ դեռ միանգամայն լեգիտիմ էր, բանակցություններն արգելող հրամանագիր արձակեց»։

    Նման պայմաններում բանակցությունները «խիստ ասած՝ ոչ լեգիտիմ կլինեն, ինչը նշանակում է, որ այդ բանակցությունների արդյունքները նույնպես պետք է ոչ լեգիտիմ ճանաչվեն», – ասել է ՌԴ նախագահը։

    Փետրվարի սկզբին Զելենսկին ասել էր, որ պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների, եթե դա խաղաղություն բերի Ուկրաինային։

    Ապրիլի 21-ի երեկոյան իր ելույթում Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան դեռ «պահպանում է առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու իր առաջարկը»։ «Եվ մենք հստակ պատասխան ենք սպասում Մոսկվայից, մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման, թե ինչպես դա ապահովել», – ասել է Ուկրաինայի նախագահը։

    Մեկնաբանելով Պուտինի առաջարկած այսպես կոչված «Զատկի զինադադարի» արդյունքները՝ Զելենսկին ասել է. «Իրոք, Զատիկին օդային ռմբակոծության ազդանշաններ չկային, և ճակատի որոշ հատվածներում լռություն էր, այսինքն՝ հնարավոր է.

    Զատիկից առաջ Պուտինը առաջարկել է 30-ժամյա զինադադար հաստատել ռազմաճակատում, իսկ Ուկրաինան ընդունել է առաջարկը։ Սակայն այս ողջ ընթացքում Կիևն ու Մոսկվան անընդհատ միմյանց մեղադրում էին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

    Երկուշաբթի  Զելենսկին առաջարկեց նոր համաձայնագրեր, որոնք «առնվազն 30 օրով կդադարեցնեն անօդաչու սարքերի և հեռահար հրթիռների օգտագործմամբ ցանկացած հարված քաղաքացիական ենթակառուցվածքներին»:

    Պուտինը պատասխանել է, որ Կրեմլը կուսումնասիրի այդ գաղափարը։ «Սա պետք է կարգավորվի, այս ամենը նման մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է, գուցե նույնիսկ երկկողմանի», -ասել է ՌԴ նախագահը:

    Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածներն արդարացված են, եթե այնտեղ զինվորականներ կան։

    Ռուսական հրթիռների հարվածը Սումիին որի հետևանքով զոհվեց մոտ 30 բնակիչ, վիրավորվեց ավելի քան 100-ը, նա բացատրեց նրանով, որ հարվածի տակ գտնվող համալսարանում տեղի էր ունենում զինվորականների պարգեւատրման արարողություն:

    Սակայն նման հայտարարությունները ակնհայտորեն հակասում են միջազգային իրավունքին։ Ժնևի կոնվենցիաների համաձայն ՝ քաղաքացիական օբյեկտը կարող է դառնալ օրինական ռազմական թիրախ, երբ այն օգտագործվում է ռազմական ուժերի կողմից, բայց միայն այն դեպքում, եթե այդ ժամանակ նրանք արդյունավետ ներդրում ունեն ռազմական գործողություններում:

  • Իրանն ու Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային խաղաղության և անվտանգության օգտին

    Իրանն ու Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային խաղաղության և անվտանգության օգտին

    Իրանի դատական ​​համակարգի նախագահ Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժան Ջունի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների հարաբերությունների մակարդակը գնահատել է առաջադեմ՝ ասելով, որ երկու երկրները հանդես են գալիս համաշխարհային խաղաղության և անվտանգության հաստատման և ամրապնդման կողմնակից. գրում է IRNA-ն։

    Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը, որը ժամանել է Չինաստանի Հանչժոու քաղաք՝ մասնակցելու ՇՀԿ անդամ երկրների դատական ​​մարմինների ղեկավարների 20-րդ հանդիպմանը, այսօր առավոտյան հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժան Ջունի հետ։

    Մոհսենի-Էջեին, անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական փաստաթղթին և երկկողմ հարաբերությունների հեռանկարներին, ասել է, որ այս փաստաթուղթը կարող է կարևոր հեռանկարներ ստեղծել երկու երկրների հարաբերություններում։

    Հանդիպման ընթացքում Իրանի արդարադատության ղեկավարը նշել է Գազայում Իսրայելի հանցագործությունները կասեցնելու համար ՇՀԿ-ի հնարավորությունների օգտագործման կարևորությունը։

    «Ավելի քան մեկուկես տարի Սիոնիստական ​​ռեժիմը հրեշավոր հանցագործություններ է կատարում Գազայի հատվածում: Այս ռեժիմը ռազմական հանցագործություններ է իրականացնում՝ դիտավորյալ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, փախստականներին, [բժշկական հաստատությունների հիվանդներին – խմբ.] և երեխաներին», – նշել է Մոհսենի-Էջեյը:

    «Մենք պետք է օգտագործենք ՇՀԿ-ի զգալի ներուժը՝ դադարեցնելու Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող շարունակական հանցագործությունները և ցեղասպանությունը»,- հավելել է նա։

  • Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ Քպ֊ն դուրս է եկել նիստերի դահլիճից

    Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստանի» նախագծի քննարկման ժամանակ Քպ֊ն դուրս է եկել նիստերի դահլիճից

    Ապրիլի 22-ին մեկնարկած Երևանի ավագանու նիստն ընդմիջումից հետո քվորում չլինելու պատճառով ընդհատվեց:

    Նշենք, որ ընդմիջումից առաջ քննարկվում էր նոր ձեռք բերված Karcher ավտոմեքենաների թվաքանակով վարորդների հաստիքացուցակ ընդունելու հարցը: Խոսքը 12 լվացման և աղբի մեքենաների համար 12 հաստիքացուցակ ավելացնելու մասին էր:

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քվեարկություն, ընդդիմությունը միաժամանակ ընդմիջում պահանջեց, սակայն քվեարկությունն արդեն հայտարարվել էր: Առանց քվեարկության արդյունքները հրապարակելու՝ Ավինյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում, մինչդեռ նիստը վերսկսվեց ավելի քան 1 ժամ հետո:

    Տիգրան Ավինյանին փոխարինող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նախ հայտարարեց, որ նախորդ հարցը քվեարկության դրվել էր, և կրկին քվերակության դնելու կարիք չկա, ապա նիստը շարունակելու քվորումն ապահովելու համար ավագանու անդամներին խնդրեց գրանցվել ու հայտարարեց. «Եթե քվորում ունենք, շարունակում ենք նիստը, եթե չունենք, ապա կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով այս նիստը պետք է համարել չկայացած»:

    Քվորում չկար, քանի որ նիստին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները:

    Հիշեցնենք, որ հաջորդ հարցը, որ պետք է քննարկվեր, «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծն էր, որով առաջարկվում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնել:

    Infoport.am

  • Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը. Գոհար Մելոյան

    Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը. Գոհար Մելոյան

    «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

    Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը

    1. Նախ՝ պետք է ընդծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում:

    2. Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին՝ միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, ՔԱՆԻ ՈՐ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ, և վերջինս որպես պատասխանող է ներգրավված, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ տվյալ անձը

    * ո՛չ պաշտոնատար անձ է եղել,

    *ո՛չ էլ՝ որևէ քրեական գործով մեղադրյալ:

    3. Արձանագրվում է, որ, ԵԹԵ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ԱՊԱ դատախազությունը ՉԻ ԿԱՐՈՂ տվյալ անձից պահանջել պայմանական՝ 1996թ-ին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել, կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի:

    *Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարան այս որոշումն ԱՌՆՎԱԶՆ հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս՝ մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային:

    Դիտել այստեղ ՝ https://www.concourt.am/…/6807363e2d4aa_SDV-1776.pdf

  • Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն Մելիքյան

    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն Մելիքյան

    Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։

    Նրանք

    Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է…

    «Մերոնք»

    Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։

    Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։

    Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։

    Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

  • Վիճաբանություն, քաշքշուկ Ազգային ժողովում

    Վիճաբանություն, քաշքշուկ Ազգային ժողովում

    Երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ներկայացրել է նախագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իշխող ուժը լարեց իրավիճակն ԱԺ դահլիճում