Անտառային հրդեհների երկու նոր օջախներ են գրանցվել Կալիֆոռնիայի նահանգի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ հրդեհներն առաջացել են տարածաշրջանում պահպանվող հրդեհավտանգ եղանակի ֆոնին, եւ տարհանման նոր ալիք է առաջացրել։ «Հրդեհային վտանգի ռիսկը պահպանվում է Հարավային Կալիֆոռնիայում, ուժեղ քամու պոռթկումներով՝ 45-70 մղոն/ժ (20-31 մ/վ) եւ հարաբերական խոնավությամբ՝ 8-15 տոկոսի սահմաններում»,- նշվել է Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսման մեջ: Պարբերականը նշել է, որ հրդեհները, որոնք ստացել են Scout and Stone անվանումը, բռնկվել են Ռիվերսայդ օկրուգում։ Հրդեհի բարձր վտանգ է պահպանվում նաեւ Սան Դիեգո օկրուգում, որտեղ երեքշաբթի ուժեղ քամու պոռթկումներ են նկատվել: Օդերեւութաբանները կանխատեսում են, ...