Day:Հունվարի 4, 2025

  • Որևէ մեկը 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն չի անելու, այն էլ՝ գերբեռնված տրանսպորտում

    Որևէ մեկը 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն չի անելու, այն էլ՝ գերբեռնված տրանսպորտում

    «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Հունվարի 1-ից ադեն իսկ զմռսվել են հանրային տրանսպորտում 100 դրամով վճարման համար նախատեսված արկղերը մարդկանց դարդ ու ցավը քիչ էր, 100 դրամի փնտրտուքն էլ ավելացրին, որ նոյեմբերից դեկտեմբեր քաղաքացիները չիմանան, թե ո՞նց տաք ու հով անելով նստեն ավտոբուս, սա դեռ մի կողմ։

    Հիմա էլ արդեն թողարկել են ավանտյուրայի ժանրի ուղևորատոմսերը այսպես կոչված 90 րոպեի համար մարդիկ ստիպված են լինելու վճարել 300 դրամ։
    Հավաստիացնում եմ, որևէ մեկը 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն չի անելու, այն էլ գերբեռնված տրանսպորտում ու խցանված քաղաքային փողոցներով։ Մարդիկ 90 րոպեում հազիվ հասցնում են մի կետից մեկ այլ կետ տեղափոխվել։

    Հիմարին էլ պարզ է, որ հերթական թալանի մեխանիզմն են փորձելու գործարկել։
    Չի’ ստացվելու։ Խաբեբա ու թալանչի ՔՊԿ-ակակներ + Հանրապետություն + Հանրային ձայնի անասնագողացվածնե’ր, բավ է, հերիք է մոլորված ու հոգսերի տակ կքած ժողովրդին թալանի ու տուգանքի մատերիալ դաձնեք։

    Հ.Գ. «Մայր Հայաստան»-ի քաղաքացիական նախաձեռնությանը միացած 17 հազար քաղաքացիների հետ համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխել հերթական թալանչիական որոշման իրագործումը։

  • Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. փաստաբան

    Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. փաստաբան

    Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

    Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին

    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:

    Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

    Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության:

    Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբ:

  • Genesis Armenia-ն դատապարտում է գործող իշխանությանը

    Genesis Armenia-ն դատապարտում է գործող իշխանությանը

    Այսօր ձերբակալվել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Նրան մեղադրում են ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, այն ռազմական դրության, որի ժամանակ իշխանությունը նրան տվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

    Գործող իշխանությունը բազմիցս փորձել է նման քայլերով ցեխ շպրտել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա։ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ձերբակալելն ու կալանավորման միջնորդություն ներկայացնելը գործող վարչախմբի քաղաքական հետապնդման ու հաշվեհարդարի հերթական դրսևորումն է։

    Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը դատապարտում է գործող իշխանության այս քայլը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին ու դադարեցնել շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործը։

    Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա

  • «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան

    «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան

    Վերջերս դարձյալ դաշտ է նետվում ու շահարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ «Մեղրու հանձնման» կամ «փոխանակման»՝ բազմիցս չարչրկված թեման: Այն շահարկելով՝ վերջին շրջանում առավել հաճախ աչքի է ընկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում, ի միջի այլոց, ժամանակին նշանակել և ազատել էր Ռոբերտ Քոչարյանը: 

    Թեև այս բազմաչարչար հարցին փաստաթղթերով և հիմնավորումներով պատասխաններ տրվել են, այնուամենայնիվ թեման շարունակում են շրջանառության մեջ մտցնել:

    Yerevan.Today-ը Արամ Սարգսյանի՝ «Մեղրին հանձնելու» մասին հերթական հարցազրույցի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին:

    Միկոյանը հարցազրույցին ծանոթ չէր, դիտելուց հետո Yerevan.Today-ին փոխանցեց հետևյալը.

    «Ծանոթացա ձեր նշած սուբյեկտի հերթական ցնդաբանությանը: Ավելի համոզվեցի, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ամենաճիշտ քայլերից մեկը այդ քաղաքական պատահականությանը վարչապետի աթոռից հեռացնելն է եղել: Քի Վեսթի փաստաթղթի մասին նախագահ Քոչարյանն իր գրքում հանգամանորեն գրել է, և այդ փաստաթղթով ոչ միայն որևէ «Մեղրի» չէր տրվում Ադրբեջնին, այլև Արցախը միանում էր Հայաստանին: Ի դեպ, այդ փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Հեյդար Ալիևը: 

    Օրինաչափ է, որ հայ իրականության ամենահայտնի քաղաքական մառոդյորն իր հնարած կեղծիքները պատմելիս հղում է անում բազմաթիվ մահացած մարդկանց: 

    Այդ հարցազրույցում ամենաուշագրավը դրա մատանին էր. վստահ եմ՝ այդ մատանու ականջօղերն էլ ունի. ճիշտ կանի՝ կրի, ավելի դիտարժան կլինի»:

    Պարոն Միկոյանի խոսքով, «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման, կատարյալ սուտ լինելով հանդերձ,  վաղուց արդեն հետաքրքիր էլ չէ, ուստի գոյություն չունեցած բաների շուրջ մտավարժանքներին ծաղրելուց բացի այլ արձագանքի իմաստ չի տեսնում:

    Աղբյուր՝ Yerevan.Today

  • Իտոկան  116 տարեկան էր

    Իտոկան 116 տարեկան էր

    Ճապոնուհի Տոմիկո Իտոկան, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես  աշխարհի ամենատարեց մարդը,  մահացել է 116 տարեկանում։

    Նա մահացել է դեկտեմբերի 29-ին, ծերանոցում։

    Իտոկան սիրում էր բանան և ճապոնական մածունով   ըմպելիք։ Նա  ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին, Օսակայում. վոլեյբոլ է խաղացել ավագ դպրոցում, բնավորությամբ եղել է կենսուրախ ու լավատես։  Իտոկան երկու անգամ բարձրացել է 3067 մետր բարձրությամբ Օնտակե լեռը։

    Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ նա ամուսնացել է 20 տարեկանում և ունեցել երկու դուստր և երկու որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտոկան ղեկավարել է ամուսնու տեքստիլ գործարանի գրասենյակը։ Նա 1979 թվականից ամուսնու մահից հետո մենակ էր ապրում։ Նրա ժառանգներից  մնացել են  որդին, դուստրը և հինգ թոռները։

  • Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը ձգտում է չեզոքացնել  հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին. «Հայաքվե»

    Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը ձգտում է չեզոքացնել հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին. «Հայաքվե»

    ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է։

    Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելություն ունի Հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհվել է հենց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության ու ռազմական արժանիքների համար։

    •Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը նախ ցանկանում է պայմանավորված պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունն իր վրայից գցել հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների վրա, երկրորդ՝ ձգտում է չեզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին և թուլացնել պետության դիմադրողականությունը՝ իր գործընկեր Բաքվի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։

    «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսևորումը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին և դադարեցնել նրա դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված քրեական գործը։

    «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

  • Հուսով եմ՝ հետագայում կբացառվեն ՌԴ դեսպապատան կողմից սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները

    Հուսով եմ՝ հետագայում կբացառվեն ՌԴ դեսպապատան կողմից սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները

    «Վետօ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը նամակ է ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին․

    «Հարգելի պարոն դեսպան, վերջերս հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Ջորջ Սորոսից և ով 2018 թվականի հեղափոխությունից հետո այցելում էր Արսեն Խառատյանի տուն, ծրար փոխանցում նրան, պաշտոն խնդրում նրանից:
     

    Ցավով եմ նշում, բայց այդ մարդուն՝ Անդրանիկ Թևանյանին, ռուսական որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել որպես ընդդիմադիր, հաշվի չառնելով, որ վերջինս զրոյական աջակցություն ունի հանրության շրջանում և նրա քաղաքական կարիերայի պիկը եղել է և կմնա Երևանի ավագանու ընտրություններում խայտառակ պարտությունը: Հանրության շրջանում Անդրանիկի աֆիլյացիան ՌԴ դեսպանատան հետ վնասում է հայ-ռուսական բարեկամության իրական ոգուն և առաջացնում է առնվազն տարակուսանք:
     

    Հուսով եմ հետագայում կբացառվեն ՌԴ դեսպապատան կողմից սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները: Սորոսից վարձատրվող մարդիկ չեն ունենում հայրենիք, չեն կարող ունենալ սկզբունքներ:

    Հարգանքներով` Նարեկ Մալյան՝ ՎԵՏՕ հակասորոսական շարժման ղեկավար»

  • Վարչապետը խոսում էր հերոսության մասին. նրա կողմից ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանը ձերբակալվեց

    Վարչապետը խոսում էր հերոսության մասին. նրա կողմից ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանը ձերբակալվեց

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալությանը․

    «Այսօր առավոտյան ՀՀ վարչապետը խոսում էր հերոսության մասին՝ ներկայացնելով իր թեզը ու պատկերացումները այդ թեմայով, իսկ ժամեր անց ձերբակալվեց Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

    Ի՞նչ է սա՝ պատճառահետևանքային կապ, թե պարզապես պատահականություն։ Դատեք ինքներդ»,- գրել է նա։ 

  • Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է

    Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է

    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով. հայտարարել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։

    «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

    Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

    Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն` ըստ անհրաժեշտության»,- նշվում է հայտարարությունում:

  • Երդմնակալությունից 10 օր առաջ ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով Թրամփը կկանգնի դատարանի առաջ

    Նյու Յորքի դատարանը հունվարի 10-ին նշանակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դատավճիռը՝ նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելու` Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով:

    Ինչպես նշվում է, Թրամփը կարող է դատարան ներկայանալ «կա՛մ անձամբ, կա՛մ վիրտուալ»։ Ամերիկացի ընտրված առաջնորդի փաստաբանը պետք է դատարանին տեղեկացնի ոչ ուշ, քան հունվարի 5-ը, թե իր պաշտպանյալն  ինչպես է որոշելու մասնակցել նիստին։

    Այսպիսով, Թրամփին կդատապարտեն իր երդմնակալությունից 10 օր առաջ, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ «Դատարանը դատավճիռ կայացնելու համար իրավական խոչընդոտներ չի տեսնում և տեղյակ է, որ ամբաստանյալի կողմից նախագահական երդում տալուց հետո նրա նկատմամբ անձեռնմխելիություն կսահմանվի, ուստի դատարանը պարտավոր է դատավճիռը նշանակել մինչև 2025 թվականի հունվարի 20-ը», – ասել է  դատավոր Խուան Մերչանը։

    Նա նաեւ ընդգծել է, որ մտադիր չէ Թրամփին փաստացի բանտարկության դատապարտել։ «Դատարանը հակված չէ ազատազրկման որևէ պատիժ նշանակել», – ասվում է հաղորդագրության մեջ:

    Մայիսի վերջին Թրամփը մեղավոր է ճանաչվել ֆինանսական կեղծիքների գործով բոլոր 34 կետերով։ Նա դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որը երդվյալ ատենակալների կողմից դատապարտվեց հանցագործության համար: Դատավճիռը նշանակված էր սեպտեմբերի 18-ին, սակայն նոյեմբերին դատավոր Խուան Մերչանը համաձայնեց հետաձգել դատավճիռը: