Day:Հունվարի 3, 2025

  • 26-ամյա կինը նորածին դստերը խեղդամահ է արել ու նետել արտաքնոցը

    26-ամյա կինը նորածին դստերը խեղդամահ է արել ու նետել արտաքնոցը

    2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել, հայտնում են Ոստիկանությունից։

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունն ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։

    Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։

    Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչն իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։

  • Եվրոպան չի ֆինանսական աջակցություն չի տրամադրի Սիրիայում իսլամիստական նոր կառույցների ստեղծմանը. Բերբոք

    Եվրոպան չի ֆինանսական աջակցություն չի տրամադրի Սիրիայում իսլամիստական նոր կառույցների ստեղծմանը. Բերբոք

    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն ֆինանսական աջակցություն չի տրամադրի այնտեղ իսլամիստական ​​կառույցների ստեղծմանը։ Նա այս հայտարարությունն արել է  Դամասկոս կատարած այցի ժամանակ։

    «Եվրոպան աջակցություն կտրամադրի, բայց Եվրոպան չի հովանավորի նոր իսլամիստական ​​կառույցները»,- ասել է նա։

     Բերբոքը չհայտարարված այցով Սիրիա է ժամանել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։ Նրանք, մասնավորապես, հանդիպել են  Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Գերմանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիայի նոր ղեկավարը  հյուրերին ողջունելիս գերմանացի նախարարուհու ձեռքը չի սեղմել։

    Բերբոքը և Բարրոն  Եվրոպայի առաջին արտգործնախարարներն են,  ովքեր այցելել են Սիրիա նախագահ Բաշար ալ-Ասադին գահընկեց անելուց հետո: Ուրբաթ  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Բեռլինը «ինտենսիվ կապեր» է պահպանում Դամասկոսի նոր իշխանությունների հետ և բանակցություններ է վարում ընդդիմադիր այլ խմբերի հետ։

  • Եկամտային հարկի վերադարձի դիմումները  ներկայացնել հունվարի 15-ից

    Եկամտային հարկի վերադարձի դիմումները ներկայացնել հունվարի 15-ից

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։

     Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ անհատական հաշվի տեղեկատվական պորտալը նույնպես հասանելի է, սակայն ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից։

  • Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

    Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

    ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հիշեցնում է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով, նախորդիվ տրամադրված վկայականների վավերականության ժամկետը 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ն էր։

    Ծառայությունը հորդորում է նախապես վկայականի փոխանակման դիմում ներկայացնել՝ մոտենալով ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում։ ԺՊ վկայականի փոխանակման դիմում ներկայացնելու համար հնարավոր է սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով՝ տեղում կտրոն քաշելու եղանակով։ Իսկ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում, ապա կարող է դիմել իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն։ 

    «Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։ Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։  Իսկ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ»,-նշում են ծառայությունից։ 

    Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

    Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17 1649-Ն որոշման՝ վկայականի վավերականության ժամկետի սպառված լինելու պարագայում, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո ևս մեկ տարով (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը)։

  • Առաջիկա նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն որպես տոն, բայց առանց «ամերիկյան շոուի»

    Առաջիկա նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն որպես տոն, բայց առանց «ամերիկյան շոուի»

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն որպես տոն, բայց առանց «ամերիկյան շոուի»։

    Տարածաշրջանային գործադիր կոմիտեների և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահների հետ հանդիպմանը նա նշել է, որ ընտրությունները պետք է արժանապատվորեն անցկացվեն, որպեսզի «ևս մեկ անգամ չհայտնվեն քննադատության թիրախում». հաղորդում է BelTa-ն։

    Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են հունվարի 26-ին։ Որպես թեկնածու՝ գրանցված է հինգ մարդ, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն։

  • Բայդենը հետևում է Նոր Օռլեանում և Լաս Վեգասում կատարված ահեբկչությունների հետաքննությունների ընթացքին

    Բայդենը հետևում է Նոր Օռլեանում և Լաս Վեգասում կատարված ահեբկչությունների հետաքննությունների ընթացքին

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է անցկացրել Նոր Օռլեանում (Լուիզիանա) և Լաս Վեգասում (Նևադա) իրադարձությունների կապակցությամբ։

    Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ գրված է, որ  ԱՄՆ նախագահ և փոխնախագահ Կամալա Հարիսը հունվարի 2-ին ներքին անվտանգության թիմի հետ քննարկել են Նոր Օռլեանում ահաբեկչության հետաքննության ընթացքը:

    Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պետության ղեկավարը հանձնարարել է իր թիմին շարունակել ներդնել  բոլոր ռեսուրսները հետաքննությունները հնարավորինս արագ ավարտելու համար։

    Հիշեցնենք, որ հունվարի 2-ին զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող «Amazura» գիշերային ակումբում: Զոհվել է առնվազն 11 մարդ,  նույնքան մարդ էլ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

     Իսկ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

    Դրանից հետո Tesla պիկապը պայթել էր Լաս Վեգասում Թրամփի աշտարակի մոտ։ Ըստ նախնական վարկածի՝ գործարկվել է պայթուցիկ սարք:

  • Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը

    Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը

    Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմ-ի տարածած հաղորդագրությունից։

    «Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք, որ այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

    Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը 17։00»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին

    ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին

    ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված գրառումից։

    «Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է  ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

  • ՄԱՍԿ-ի հիմնադիր համագումարը փետրվարի 8-ին է

    ՄԱՍԿ-ի հիմնադիր համագումարը փետրվարի 8-ին է

    ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.

    «Սիրելի հայրենակիցներ 

     30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

    1.Կուսակցության անվանման հարցը,

    2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

     3.Հիմնադիր համագումարի անցկացման հարցը։

                           Որոշվեց

     1. Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),

     2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,

     3. Կուսակցության հիմնադիր համագումարը  հրավիրել 2025 թվականի փետրվարի 8-ին՝ առավոտյան ժամը 10-ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։

    Շնորհակալություն»

  • Բագրատաշենի անցակետի պահեստում  պիրոտեխնիկա է այրվել

    Բագրատաշենի անցակետի պահեստում պիրոտեխնիկա է այրվել

    Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում. հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։

    Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։