«Հրապարակ». «Եթե ուզում են մատաղ անել, թող ասեն». Տիրան Խաչատրյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ Դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։ Անկեղծ ասած, թե ինչ ծրագրով են ուսուցումն անցկացնելու՝ չգիտեմ, ...












