ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի որդին, ով համաներվելուց հետո դատապարտվել էր հոր տնից 20 հզր․ դրամ հափշտակելու համար, վաղաժամկետ ազատ է արձակվել․ նա ցուցմունք էր տվել հոր հետ ունեցած խնդիրների մասին
Tert.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ ...













