«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։
Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։ Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել եւ գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։
Հիշեցնենք․ շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացի, Մուսա Լեռ, Ա.Օզանյան, Նշանյան, Գործարանային, Չարենցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության հաղորդագրությունից։
Ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի նաեւ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Օտյան, Սեբաստիայի, Բատիկյան, Ռ. Մելիքյան, Հովնաթանի, Շրջանայինի, Մալաթիայի, Վանթյան, Վեգների, Դ. Վարուժանի փողոցների, Տիչինայի փողոցի և 1-ին, 3-րդ նրբանցքների, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 համարների և հարակից հանրային բաժանորդների.
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի, Ամառանոցային տարածքի և հարակից հանրային բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։
Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։ Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել եւ գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։
Հիշեցնենք․ շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»:
Ի ցավ սրտի մի փաստ է արձանագրելի, որից էլ պետք է լրջագույն հետևություններ անել. ոչ վաղ անցյալից սկսյալ մինչ օրս ազգային-հոգևոր արժեհամակարգի, հայ ոգեղինության, ազգային-եկեղեցական սրբությունների, ավանդույթների և խորհրդանշանների դեմ գործողների մեծագույն մասը դրսում՝ օտար կառույցներում և ուսումնական հաստատություններում ուսանած անձերն են:
Մինչդեռ նմանների համար սարսափ-միջնադարում, երբ բացառապես հայ հոգևորականներն էին ուսման մեկնում արտերկրյա կրթական հաստատություններ ու գիտական կենտրոններ, նրանք Հայրենիք վերադառնալով ոչ միայն սրբորեն պահում ու պահպանում էին իրենց ազգային ողջ ժառանգությունը, այլև իրենց ամբարած գիտելիքներով ու փորձով՝ սերունդներ էին կրթում ու դաստիարակում, ովքեր էլ սրբությամբ միմյանց էին ավանդում նախնյաց լույս ժառանգությունը: Եվ այսպես Ազգը հարատևում էր՝ խորտակելով ամեն արգելապատնեշ, որ կանգնեցվում էր իր առջև:
Դրսում կրթվելն առ ոչինչ է, եթե դրանով ուրանում ես քո ինքնությունը, եթե կորցնում ես ազգային դեմքդ ու նկարագիրդ, եթե միտքդ խավարում է անմտությամբ, եթե վերածվում ես ապաբարոյական մի գոյի, որն իրականում այլևս անգո է. ոչնչություն:
Ապրել 21-րդ դարում, լող տալ գիտատեխնիկական օվկիանում, երբեք ու երբեք չի նշանակում հրաժարվել ու կորցնել մարդկայնությունն ու բարոյականությունը, ազգային ինքնագիտակցությունն ու հավատքի սրբությունը. լսո՞ւմ եք առաջադեմ-անդեմներ:
Որքան էլ նկրտեք, ծառս գաք,միևնույն է, մնալու եք նույն գաճաճը:
Հայոց Եկեղեցու լույսն ու ճշմարտությունն առհավետ ճառագայթելու է, ձայնը ղողանջելու է և հաստատ ու անփոփոխ է մնալու մեր առաքելությունը:
Հայ հոգևորականն ընդմիշտ գործելու է Սբ Ավետարանով և ազգային հոգևոր-գաղափարականով:
Արդ, ընտրությունը ձերն է. կամ դարձի գալով ընթանում եք այդ լույս ճանապարհով՝ որպես հարազատ զավակներ, կամ էլ չքվում ու վերադառնում եք այնտեղ, որտեղ եղծվեցիք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձեւով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեեւ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, եւ դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է: Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:
Մենք փորձեցինք այս հարցի հետ կապված զրուցել նաեւ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:
«Ես նման տեղեկություններ չունեմ, պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքը ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,-եզրափակեց փաստաբանը>:
Մինչև 2030 թվականը Կորեայի Հանրապետությունը պլաստիկ թափոնները կկրճատի 60 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը՝ 100 տոկոսով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը:
«Պլաստիկը բնության մեջ քայքայվում է մոտ 450 տարի, իսկ միկրոպլաստիկը սպառնալիք է ոչ միայն ծովային կյանքի, այլև մարդու առողջության համար: Հարավային Կորեան կամրապնդի միջազգային համագործակցությունը` լուծելու օվկիանոսներն աղտոտող պլաստիկ թափոնների խնդիրը», – ընդգծել է նա:
«Մինչև 2030 թվականը Կորեայի Հանրապետությունը նման թափոններ 60%-ով ավելի քիչ կթափի, իսկ դարի կեսերին դա կհասցնի զրոյի», – պետության ղեկավարի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը:
The second part of this headline has been borrowed from Rev. Abraham Hartunian’s memoirs on the Genocide, Neither to Laugh Nor to Weep, because it reflects and defines the mood in Armenia today.
In preparation for the forthcoming 30th anniversary of the country’s independence, Prime Minister Nikol Pashinyan announced in a parliament session that the government had set up plans to mark the anniversary with grand and colorful celebrations.
The reaction was swift and intense, yet not for the reasons the premier might have hoped for. The announcement touched a raw nerve particularly amongst the family members of the martyred soldiers. There were flash mob events facilitated through Facebook by the grieving families, some of whom threatened to disrupt those celebrations.
In today’s polarized atmosphere, any issue can be cause for controversy. Therefore, it was not surprising that the opposition seized the opportunity to capitalize on the massive emotional outbursts by the families of the victims.
In the past, the independence anniversary was celebrated on Republic Square, with military parades and the demonstration of state-of-the-art weaponry backing the Armenian armed forces’ claims to be the most powerful fighting force in the region. After last year’s defeat, any such display not only would prove to be arrogant but would also expose and project the true picture of the army; if Armenia displayed its obsolete hardware, that would encourage the enemy to plan its next move accordingly. On the other hand, if Armenia paraded weapons recently procured from Russia, that would pose another political problem. That is why the government has opted for a colorful, civilian celebration and a company was hired whose founder revealed that “only classical music would be featured.”
But that did not calm the public and the controversy went viral.
One opposition parliament member, Gegham Nazaryan, wrote: “They are planning to spend $2 million to insult the memory of our heroes. Those who are planning to sing and dance will be treading on the blood of our martyred children. If they want to mark an anniversary, let them play Bach and Mozart, let them invite the Catholicos to pray. … What are we celebrating? The fall of Shushi?”
Incidentally, on this occasion, official figures of the dead soldiers have been revised down from 4,000-5,000 to 3,800 or even less. That does not in any way mitigate the trauma of the losses nor can the figure of 7,000 Azerbaijani losses become a source of consolation.
The human sacrifices are coupled with territorial losses — Karabakh has lost 75 percent of its territory and Azerbaijani forces have crossed the border into Armenia, threatening to impose their will on Armenia should it not agree to the terms dictated by the victors and facing the loss of sovereign Armenian soil.
After waging a 44-day war against Armenia last year, Presidents Recep Tayyip Erdogan of Turkey and Ilham Aliyev of Azerbaijan have become messengers of peace in the world. We have to admit that both countries have orchestrated their media campaigns so skillfully that no major power raised any objection to their blatant violations of international law. On top of that, President Vladimir Putin is now wearing the mantle of savior, claiming that had it not been for his efforts to draft and sign the November 9 tripartite declaration, Armenia would have suffered more losses.
In fact, President Aliyev himself confided recently that had the war continued for another week or so, their losses would have been insurmountable. And this despite the combined forces of Turkey, Azerbaijan, ISIS Jihadists and Pakistani Air Force pilots.
Ironically, with this war, Israeli drone manufactures became the inadvertent bedfellows of Islamic jihadists, all of whom worked to support illegal Azerbaijani actions.
The irony is the fact that both Turkey and Azerbaijan outspend Armenia in their media allocations and thus earn the moniker of “peacemaker,” with Russia offering its mediation. In fact, at this time, all their interests coincide because the alternative to that conditional peacemaking is the convening of the Organization for Security and Cooperation in Europe (OSCE) Minsk Group, two of whose co-chairs (the US and France) insist the status of Karabakh has yet to be determined, as US Ambassador to Armenia Lynne Tracey said this week, while Moscow, Ankara and Baku have been trying to keep the West away from the Caucasus.
The war was bad enough to break the Armenian people’s morale; now the division and polarization are wreaking havoc.
Writing in the news outlet 1in.am, the commentator Aram Amatuni states, “The atmosphere of hostility is the most crucial challenge for Armenia’s government.”
That statement reflects the true reality in Armenia. Yet, ironically, many in Armenia believe that Aram Amatuni is the penname of former Member of Parliament Arman Babajanyan, who is the main source of vitriolic attacks against the former regime.
Unfortunately, with all the current problems, the pandemic is spreading unchecked. The majority of the citizens fatalistically are embracing death by refusing to wear masks or to receive Covid vaccines.
Armenia’s independence is an occasion to rejoice and to laugh but the ravages of war, coupled with the remains of many soldiers still unburied, have created a trauma we have yet to overcome. It is a cause to grieve and to weep.
On September 21, Armenia’s population will be caught between two polar opposite emotions. They are not sure whether to laugh or to weep.
Այսօր ընդունել եմ Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել է ԵՄ ներկայացուցչին։
«Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:
Ներկայացրել եմ հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:
Նշել եմ, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:
Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ նշել եմ, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:
Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:
Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:
Ներկայացրել եմ Սյունիք կատարած վերջին այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը, որոնց հետևանքով անձամբ եմ համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է:
Մասնավորապես, Սյունիքից Երևան վերադառնալիս Մ2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնել էինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ծառայողներ են տեղակայված:
Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատել էին քաղաքացիական մեքենաները, անմիջապես մտել էի շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկել՝ պարզելով մեր ուղղությամբ:
Ընդգծել եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Հանդիպման ընթացքում բարձր եմ գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը, անձամբ դեսպան Անդրեա Վիկտորինի կարևոր դերը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպ
Վերջերս հրապարակվեցին ԱՄՆ -ի հանրապետական ինստիտուտի Հայաստանում հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները:
Մի քանի հետաքրքիր հանգամանքներ, որոնց վրա կուզենայի ուշադրությունը հրավիրել. Առաջինը այն խնդիրների առաջնահերթությունն է, որոնց լուծումը բնակչությունն ակնկալում է ներկայիս իշխանություններից:
Թոփ 5 -ը ըստ կարևորության. Անվտանգության հարցերի լուծում Սոցիալական պայմանների բարելավում Բանակի հզորացում Նոր աշխատատեղերի ստեղծում Տնտեսական աճը:
Երկրորդն այն է, թե ինչու շատերը չմասնակցեցին քվեարկությանը: Շատ հետաքրքիր պատասխաններ: Առաջին երեքը նվազման կարգով են. Ժամանակ չկար Կուսակցություններից և առաջնորդներից ոչ մեկ չոգեշնչեց Ընտրությունները չեն կարող փոխել իրավիճակը:
Երրորդը բնակչության վերաբերմունքն է կորոնավիրուսի նկատմամբ. Կա խնդրի կարևորության և բարդության գիտակցում, բայց դրա լուծումների նկատմամբ համարժեք վերաբերմունք չկա:
Որոշ նախնական բացահայտումներ. 1. Երկար տարիներից հետո առաջին անգամ բնակչությունը մտահոգված է անվտանգության խնդիրներով, և տնտեսական վիճակը և սոցիալական հարցերը շարունակում են մնալ առաջնահերթ: Արդարության և արդարադատության խնդիրները 9 -րդ տեղում: Իսկ ի՞նչ օրակարգ են առաջարկում իշխանությունները մեզ:
2. Ներկայիս քաղաքական կուսակցություններին և գործիչներին պետք է մտահոգի այն ընտրողների մոտիվացիան, ովքեր չեն գնացել ընտրության: Եվ դրանք կեսից ավելին էին !!
Դատելով պատասխաններից ՝ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան, որը սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար: