Day:Փետրվարի 6, 2021

  • Ցուկերբերգը կարծում է, որ գրասենյակները կդառնան վիրտուալ

    Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գտնում է, որ ավանդական գրասենյակները կդառնան «վիրտուալ»։

    Ըստ Ցուկերբերգի, ապագայում բոլորը հեռակա կաշխատեն, և հնարավոր կլինի ներկա գտնվել գրասենյակներում՝ օգտագործելով վիրտուալ և լրացված իրականություն՝ VR և AR: Տասը տարի անց ընկերությունների կեսը գոյություն կունենա այդպիսի պայմաններում, գրում է Independent-ը:

    Ցուկերբերգը կարծում է, որ այս լուծումը կբարձրացնի արտադրողականությունը և կնվազեցնի շրջակա միջավայրի աղտոտումը: Ընկերությունն ինքը նախատեսում է այդ տեխնոլոգիաներին անցնել չորս-հինգ տարվա ընթացքում:

    Այս պահին Facebook-ի Reality Labs-ը սարք է մշակում, որը կարող է կապ ապահովել VR-ի և AR-ի միջոցով:

  • Ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ՝ ասելով, որ Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է, հավատարմագրում պետք է ստանալ Ադրբեջանից․ Միքայել Մինասյան

    Ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ՝ ասելով, որ Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է, հավատարմագրում պետք է ստանալ Ադրբեջանից․ Միքայել Մինասյան

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրեին Ելիսեյան պալատին մոտ կանգնած ընկերոջից զանգ է ստացել․ վերջինս փորձել է հետաքրքրվել Արցախ այցելելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունից, որի մասին ԶԼՄ-ները գրեթե տեղեկություններ չեն հաղորդում։

    Միքայել Մինասյանը նշում է, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախկին քաղաքապետերից մեկի գլխավորությամբ, այդ երկրից Հայաստան էին ժամանել մի խումբ լրագրողներ, հասարակական գործիչներ, որոնք ցանկանում էին այցելել Արցախ և իրենց աչքերով տեսնել՝ ինչ է այնտեղ կատարվում։ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի խոսքով՝ պաշտոնական հավատարմագրեր ստանալուց հետո պատվիրակությունը ճանապարհ է ընկել Ստեփանակերտ, սակայն Լաչինում ռուս խաղաղապահները նրանց արգելել են շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ «մուտք են գործում Ադրբեջանի տարածք, ուստի Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է, անհրաժեշտ է Ադրբեջանից հավատարմագրեր ստանալ»։

    Ինչպես նշում է Մինասյանը, պատվիրակությունը ոչինչ չի կարողացել անել և վերադարձել է Երևան՝ Ֆրանսիայի դեսպանատուն։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ոչ պաշտոնական կապ է հաստատել Փաշինյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վերջինս էլ հայտնել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ժամանակ «պայմանավորվել են, որ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է ադրբեջանական հավատարմագրում ստանան և որ ավելի լավ է՝ չխառնվեն այդ հարցերին»։

    Մինասյանի խոսքով՝  Ջոնաթան Լաքոտն այլընտրանք չի ունեցել, քան լռել։ «Լաքոտի լռությունը շատ ցուցադրական է։ Եվ, որ ավելի վիրավորական է, սպասելի է։ Ֆրանսիայի դեսպանը լռում էր այս ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռում էր, երբ Նիկոլը զուգահեռ հաղորդակցություններ էր կառուցում Ալիևի հետ, նա լռում էր, երբ Նիկոլը, իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռում էր, երբ պատերազմ սկսվեց, նա լռում էր, երբ Նիկոլը պատերազմի ժամանակ հրաժարվեց Ֆրանսիայի ռազմական օգնությունից։ Ազատության, հավասարության և եղբայրության արժեքները աշխարհին փոխանցած երկրի դեսպանը լռում էր 2018-ի ապրիլին, լռում էր, երբ ամբոխը ցրեց օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանը, լռում էր, երբ շրջապատել էին դատարանները, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորեց ընդդիմախոսներին, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը խախտեց մարդու իրավունքները: Եվ նա լռում է հիմա, երբ Նիկոլը խեղդամահ է անում մեդիային։

    Հիշեցի ամերիկյան դեսպանի տանը ընթրիքի ժամանակ Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպումը, ինչպես մենք քննարկեցինք խոսքի ազատության կարևորությունը և այն, որ ԶԼՄ-ները ժողովրդավարական հասարակության կարևորագույն տարրն են: Եվ ամենակարևորը՝ նրանք ոչ թե վիճում էին, այլ համաձայնում»,- գրել է Մինասյանը։

  • Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան. Sputnik Արմենիա

    Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան. Sputnik Արմենիա

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքների միջև նմանության թեմային։

    «Շատ ընդհանուր բան կա` թե՛ փորձի բացակայությունը, թե՛ լկտիությունը, թե, ի դեպ, մարդկանց մանիպուլացնելու տաղանդը։ Դա իսկապես տաղանդ է՝ մարդիկ են, որոնք կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում»,-այս մասին հայտարարել է Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
     ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է, որը սնվում է համացանցի  և սոցցանցերի միջոցով տեղեկատվության ապակենտրոնացմամբ։

     «Այս ամենը հակասում է պետական մտածողությանը և, ընդհանուր առմամբ, պետականաստեղծ հիմքի պատկերացումներին։ Ռուսաստանում այդ հիմքն, ի դեպ, շատ ավելի ուժեղ է»,-ավելացրեց նա։

    Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

  • Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին. Ռոբերտ Քոչարյան

    Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին. Ռոբերտ Քոչարյան

    Լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

     «Պետք է խոսել լուրջ ինտեգրացիայի մասին։ Աշխարհի տարածաշրջանայնացում է տեղի ունենում։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին։ Շատ ավելի խորը, քանի հիմա»,-հայտարարել է Քոչարյանը։
     2-րդ նախագահը լրատվամիջոցի հետ զրույցում  նաեւ կարծիք  է հայտնել, որ պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու էԽոսելով Արցախում պատերազմի մասին, Քոչարյանն ընդգծել է․ Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր, թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։

    «Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,-հայտարարել է Քոչարյանը։

    Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

    Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

    Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

  • Bloomberg-ը «Սպուտնիկ V»-ն անվանել է ԽՍՀՄ-ից ի վեր ամենամեծ գիտական առաջընթացը

    Bloomberg-ը «Սպուտնիկ V»-ն անվանել է ԽՍՀՄ-ից ի վեր ամենամեծ գիտական առաջընթացը

    Ռուսաստանը, թերևս, գիտական ​​ամենանշանակալից առաջընթացն է գրանցել Խորհրդային Միության ժամանակներից ի վեր աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ: Այս տեսակետը հայտնել է Bloomberg-ը:

    Ըստ Bloomberg-ի, The Lancet-ի կողմից հրապարակված կլինիկական ուսումնասիրության երրորդ փուլի արդյունքները ցույց են տվել, որ ռուսական պատվաստանյութը չի զիջում ամերիկյան և եվրոպական գործընկերներին և շատ ավելի արդյունավետ է, քան չինական արտադրության պատրաստուկները:

    Գործակալության կողմից վկայակոչված Control Risks խորհրդատվական ընկերության տնօրեն Օկսանա Անտոնենկոյի կարծիքով, ռուսական պատի պատրաստուկի հաջողությունը կորոնավիրուսի դեմ պայքարում կարող է մեծացնել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցությունը, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում:

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

    Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

    Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

    Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

    Երևան քաղաքում փետրվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում

    Երևանում

  • Զախարովա. Վերջին իրադարձությունները արագացրել են TikTok-ում ՌԴ ԱԳՆ էջի բացման գործընթացը

    Զախարովա. Վերջին իրադարձությունները արագացրել են TikTok-ում ՌԴ ԱԳՆ էջի բացման գործընթացը

    ՌԴ արտաքին գործերի նախարարությունը TikTok սոցիալական ցանցում էջ է ստեղծել: «Մենք վաղուց էինք պլանավորում: Եվ վերջին շաբաթների իրադարձությունների զարգացումը արագացրեց գործընթացը: Սա տուրք չէ նորաձևությանը, այլ պարզապես տեղեկատվական աշխատանք է», – շաբաթ օրը լրագրողներին ասել է դիվանագիտական ​​գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Այս պահի դրությամբ էջը պարունակում է մի քանի տեսանյութ՝ նվիրված ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

  • Կադաստրի կոմիտեի «բարդակի» հիմքում ԱԺ-ի և կառավարության ականջներն են. արձագանք և մեկնաբանություն

    Կադաստրի կոմիտեի «բարդակի» հիմքում ԱԺ-ի և կառավարության ականջներն են. արձագանք և մեկնաբանություն

    Yerkir.am-ում տեղ գտած ««Բարդակ»՝ Կադաստրի կոմիտեում. հինը «մերժել են», իսկ նորը չկա» հրապարակմանն արձագանքել են ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից և գրավոր տեքստ ներկայացրել հրապարակման համար: Մինչ այն ամբողջովին ներկայացնելը, սակայն, փաստենք մի քանի իրողություններ:

    Չնայած ներկայացված տեքստի վերնագրին՝ «Հերքում Կադաստրի կողմից», ինչպես նաև այնտեղ տեղ գտած որակմանը՝ «Հայտնումենքորհոդվածումառկատեղեկություններըպարզաբանմանկարիքունենևչենհամապատասխանումիրականությանը», այդուհանդերձ, Կադաստրի կոմիտեն ոչ թե հերքում, այլ հաստատում է մեր դիտարկումները:

    Կադաստրի կոմիտեի պարզաբանումից պարզորոշ է հետևյալը. 2021 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած` ինչպես ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված նոր օրենքի,  այնպես էլ դրա հիմա վրա ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի  հունիսի 4-ին ընդունած N 1023-Ն որոշման մեջ պարզապես հաշվի չի առնվել կամ ծանրութեթև չի արվել անցումային փուլում ստեղծվելիք այն իրադրությունը, ինչի մեջ այսօր հայտնվել են հազարավոր քաղաքացիներ: Եվ այն իրավիճակը, որը Կադաստրի կոմիտեն անվանում է «ներկայումս գործող իրավակարգավորում», ոչ այլ ինչ է, եթե ոչ` մեր հրապարակման մեջ մատնանշված իրավական փակուղին կամ օրենքի վակուումը:

    Կոմիտեի պատասխանում նշվում է՝ համաձայն ներկայումսգործող իրավակարգավորման՝ՀՀտեղականինքնակառավարմանմարմիններիկողմից 2021 թվականիհունվարի 1-իցհետոկայացվածայնորոշումներըորոնցհիմքումընկածենմինչև 2020 թվականիդեկտեմբերի 31-ըգործածկադաստրայինարժեքներըևգործակիցներըԿադաստրիկոմիտեիկողմիցենթակաենկասեցման: Այստեղ վերահաստատվում է մեր նախորդ հրապարակման մեջ ձևակերպված միտքը` բոլոր այն քաղաքացիները, որոնք տուն են կառուցել ձեռք բերված հողատարածքներում, անցել են օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, կատարել վճարումները և ուզում են ստանալ սեփականության իրավունքի  վկայականներ, Կադաստրի պետական կոմիտեում փաստի առաջ են կանգնում՝ գործընթացը կասեցնում են:

    Այսինքն՝ ՀՀ ԱԺ նշված օրենքի և Կառավարության նշված որոշման հեղինակները գրչի մի հարվածով հազարավոր քաղաքացիների, նաև` պետական պատկան մարմինների` մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը կատարած ողջ աշխատանքը համարել են առ ոչինչ: Հետաքրքիր է՝ օրենքը և որոշումն ընդունող անձինք իրենք իրենց հարց տվե՞լ են՝ այդ հազարավոր քաղաքացիներն ի՞նչ մեղք են գործել, որ իրենց՝ մինչ 2020 թ. դեկտեմբերի 31-ն արված աշխատանքը զրոյի է հավասարեցվում այդկերպ: Կամ՝ ո՞վ է փոխհատուցելու այդ քաղաքացիների և պետական մարմինների ծախսած ժամանակն ու միջոցները, և ինչո՞ւ պետք է այդ քաղաքացիներն ու մարմիններն իրենց աշխատանքը նորից անեն արդեն տարբերվող գնային պայմաններում:  

    Հայրենավաճառ լինելուց զատ նաև դիլետանտիզմով տառապող փաշինյանական իշխանություններից այսպիսի զավեշտալի օրենքներ կամ որոշումներ առաջին անգամը չէ, որ ստանում ենք:

    Եվ ահա այս աբսուրդային վիճակից ելքը փորձել է գտնել ՀՀ Կադաստրի կոմիտեն, որի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերիփաթեթ, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից և ներկայացվել Նախագահին՝ ստորագրման: Մի քանի փոփոխությունների շարքում նախատեսվում է նաև հետևյալը` եթեինքնակամկառույցիօրինականացմանհամարհամայնքիղեկավարինդիմեքմինչև 2021 թվականիհունվարի 31-ը,ևայդդիմումիհիմանվրահամայնքիղեկավարն ընդունիբարենպաստվարչականակտապաինքնակամկառույցներըևդրանցհամարսահմանվածկարգովառանձնացվածհողամասերըՁեզկօտարվենմինչև 2020 թվականիդեկտեմբերի 31-ըգործողվաճառքիգներով (նախկինգործակիցներովևկադաստրայինարժեքներով)։

    Հետաքրքիր է՝ ի՞նչն էր խանգարում, որ այս և նման այլ կետերը մշակվեին և տեղ գտնեին արդեն ընդունված և 2021 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած վերոհիշյալ օրենքի և որոշման մեջ, ինչի արդյունքում հազարավոր քաղաքացիներ չէին հայտնվի անհարմար իրավիճակում, և անիմաստ տեղը չէին կասեցվի հազարավոր վարույթներ: Բնականաբար, դրան խանգարում է փողոցից ԱԺ և կառավարություն ներթափանցած անձանց տոտալ անկարողությունը, ծայրաստիճան մեծամտությունն ու ցինիզմը:

    Հետաքրքիր է նաև իմանալ՝ ԱԺ-ի և կառավարության՝ վերոհիշյալ օրենքի ու որոշման նախագծերի վերաբերյալ Կադաստրի կոմիտեն մասնագիտական կարծիք տվե՞լ է, արդյոք, կամ` դրանց հեղինակների հետ Կոմիտեն քննարկումներ ունեցե՞լ է: Եթե` այո, ապա ինչո՞ւ վաղօրոք չի կանխել ստեղծվելիք անհարմար իրադրությունը, և Կադաստրի կոմիտեն օրենքի ու որոշման ուժի մեջ մտնելուց հետո է միջամտել ու հանդես եկել փոփոխման առաջարկներով: Մի՞թե պարզ չէր, որ սկզբից հարկավոր էր մտածել, պլանավորել, հասկանալ ռիսկերն ու որոշումների խոցելի մասերը, հետո նոր` գործել: Հակառակ պարագայում՝ ամեն անգամ կստեղծվի նման իրավիճակ:

    Ստորև անփոփոխ կերպով ներկայացնում ենք Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած տեքստը:

    Վահե Սարգսյան

    ՀերքումԿադաստրիկոմիտեից

    Այսօր՝ փետրվարի 5-ին yerkir.am լրատվական կայքը հրապարակել էր հոդված՝ հետեւյալ վերտառությամբ՝ «Բարդակ» Կադաստրի կոմիտեում. հինը «մերժել են», իսկ նորը չկա»: Հայտնում ենք, որ հոդվածում առկա տեղեկությունները պարզաբանման կարիք ունեն և չեն համապատասխանում իրականությանը: Հոդվածագիրը մասնավորապես գրում է․ «Այս օրերին համատարած կերպով կասեցվում են գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթները: Ավելի պարզ լեզվով ասած՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուն են կառուցել ձեռք բերված հողատարածքներում, անցել են օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, կատարել վճարումները և ուզում են ստանալ սեփականության իրավունքի  վկայականներ, Կադաստրի պետական կոմիտեում փաստի առաջ են կանգնում՝ գործընթացը կասեցնում են: Պատճառաբանությունը, ուշադրություն, հետևյալն է՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չեն մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց՝ ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն քաղաքացիները կարող են դիմել իրավունքի պետական գրանցում կատարելու համար:»

    Ի պատասխան լրատվամիջոցի հրապարակման՝ Կադաստրի  կոմիտեն հայտնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը և անշարժ գույքի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նկարագրերը սահմանող ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի N 1023-Ն որոոշումը, համաձայն որոնց սահմանվել են անշարժ գույքի հարկով հարկման, պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար հիմք հանդիսացող նոր կադաստրային արժեքները և գործակիցները։

    Համաձայն ներկայումս գործող իրավակարգավորման՝ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2021 թվականի հունվարի 1-ից հետո կայացված այն որոշումները, որոնց հիմքում ընկած են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործած կադաստրային արժեքները և գործակիցները, Կադաստրի կոմիտեի կողմից ենթակա են կասեցման։

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են այն դեպքերը, երբ պետական և համայնքային հողամասերը կարող են ուղղակի վաճառվել, նպատակային նշանակության փոփոխության ժամանակ առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը վճարվել, ինչպես նաև օրինականացվող ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերն օտարվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործած կադաստրային արժեքներով և գործակիցներով։ Վերոնշյալ օրենքի նախագիծը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից սահմանված կարգով ստորագրվելուց և հրապարակվելուց հետո։

    Ինչ վերաբերում է հոդվածագրի այն դիտարկմանը, թե «Այդուհանդերձ՝ հռետորական հարց. մինչ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելը ո՞ր օրենքով է առաջնորդվում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և, ընդհանրապես, օրենքով առաջնորդվու՞մ է, թե՞ ոչ» հայտնում ենք, որ ինչպես Կադաստրի  կոմիտեն, այնպես էլ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, առաջնորդվում են միայն Հայաստանի Հանրապետության՝ ուժի մեջ մտած օրենքներով:

  • Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

    Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական  հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի  և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

    Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման թեման  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման  գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազիֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազիֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:


    Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները: Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն, փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն, ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

  • Ֆրանսիայի երկինքը բեժ երանգ է ստացել Սահարայի ավազային քամու պատճառով

    Ֆրանսիայի երկինքը բեժ երանգ է ստացել Սահարայի ավազային քամու պատճառով

    Շաբաթ օրը Ֆրանսիայի մեծ մասի երկինքը բեժ երանգ է ստացել: Այս մասին հայտնում է  Le Parisien-ը: Երևույթի պատճառը ուժեղ սիրոկկո քամին է, որն առաջացել է անտիցիկլոնի անցումից:

    Սահարա անապատից փչող այս տաք քամին իր հետ բերում է մեծ քանակությամբ մանր ավազ: Լեռնային շատ տարածքներում թափված ավազի փոշին առողջարաններում ձյունը դեղնավուն է դարձրել: