Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կադաստրի կոմիտեի «բարդակի» հիմքում ԱԺ-ի և կառավարության ականջներն են. արձագանք և մեկնաբանություն

06/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Yerkir.am-ում տեղ գտած ««Բարդակ»՝ Կադաստրի կոմիտեում. հինը «մերժել են», իսկ նորը չկա» հրապարակմանն արձագանքել են ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից և գրավոր տեքստ ներկայացրել հրապարակման համար: Մինչ այն ամբողջովին ներկայացնելը, սակայն, փաստենք մի քանի իրողություններ:

Չնայած ներկայացված տեքստի վերնագրին՝ «Հերքում Կադաստրի կողմից», ինչպես նաև այնտեղ տեղ գտած որակմանը՝ «Հայտնումենք, որհոդվածումառկատեղեկություններըպարզաբանմանկարիքունենևչենհամապատասխանումիրականությանը», այդուհանդերձ, Կադաստրի կոմիտեն ոչ թե հերքում, այլ հաստատում է մեր դիտարկումները:

Կադաստրի կոմիտեի պարզաբանումից պարզորոշ է հետևյալը. 2021 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած` ինչպես ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված նոր օրենքի,  այնպես էլ դրա հիմա վրա ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի  հունիսի 4-ին ընդունած N 1023-Ն որոշման մեջ պարզապես հաշվի չի առնվել կամ ծանրութեթև չի արվել անցումային փուլում ստեղծվելիք այն իրադրությունը, ինչի մեջ այսօր հայտնվել են հազարավոր քաղաքացիներ: Եվ այն իրավիճակը, որը Կադաստրի կոմիտեն անվանում է «ներկայումս գործող իրավակարգավորում», ոչ այլ ինչ է, եթե ոչ` մեր հրապարակման մեջ մատնանշված իրավական փակուղին կամ օրենքի վակուումը:

Կոմիտեի պատասխանում նշվում է՝ համաձայն ներկայումսգործող իրավակարգավորման՝ՀՀտեղականինքնակառավարմանմարմիններիկողմից 2021 թվականիհունվարի 1-իցհետոկայացվածայնորոշումները, որոնցհիմքումընկածենմինչև 2020 թվականիդեկտեմբերի 31-ըգործածկադաստրայինարժեքներըևգործակիցները, Կադաստրիկոմիտեիկողմիցենթակաենկասեցման: Այստեղ վերահաստատվում է մեր նախորդ հրապարակման մեջ ձևակերպված միտքը` բոլոր այն քաղաքացիները, որոնք տուն են կառուցել ձեռք բերված հողատարածքներում, անցել են օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, կատարել վճարումները և ուզում են ստանալ սեփականության իրավունքի  վկայականներ, Կադաստրի պետական կոմիտեում փաստի առաջ են կանգնում՝ գործընթացը կասեցնում են:

Այսինքն՝ ՀՀ ԱԺ նշված օրենքի և Կառավարության նշված որոշման հեղինակները գրչի մի հարվածով հազարավոր քաղաքացիների, նաև` պետական պատկան մարմինների` մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը կատարած ողջ աշխատանքը համարել են առ ոչինչ: Հետաքրքիր է՝ օրենքը և որոշումն ընդունող անձինք իրենք իրենց հարց տվե՞լ են՝ այդ հազարավոր քաղաքացիներն ի՞նչ մեղք են գործել, որ իրենց՝ մինչ 2020 թ. դեկտեմբերի 31-ն արված աշխատանքը զրոյի է հավասարեցվում այդկերպ: Կամ՝ ո՞վ է փոխհատուցելու այդ քաղաքացիների և պետական մարմինների ծախսած ժամանակն ու միջոցները, և ինչո՞ւ պետք է այդ քաղաքացիներն ու մարմիններն իրենց աշխատանքը նորից անեն արդեն տարբերվող գնային պայմաններում:  

Հայրենավաճառ լինելուց զատ նաև դիլետանտիզմով տառապող փաշինյանական իշխանություններից այսպիսի զավեշտալի օրենքներ կամ որոշումներ առաջին անգամը չէ, որ ստանում ենք:

Եվ ահա այս աբսուրդային վիճակից ելքը փորձել է գտնել ՀՀ Կադաստրի կոմիտեն, որի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերիփաթեթ, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից և ներկայացվել Նախագահին՝ ստորագրման: Մի քանի փոփոխությունների շարքում նախատեսվում է նաև հետևյալը` եթեինքնակամկառույցիօրինականացմանհամարհամայնքիղեկավարինդիմեքմինչև 2021 թվականիհունվարի 31-ը,ևայդդիմումիհիմանվրահամայնքիղեկավարն ընդունիբարենպաստվարչականակտ, ապաինքնակամկառույցներըևդրանցհամարսահմանվածկարգովառանձնացվածհողամասերըՁեզկօտարվենմինչև 2020 թվականիդեկտեմբերի 31-ըգործողվաճառքիգներով (նախկինգործակիցներովևկադաստրայինարժեքներով)։

Հետաքրքիր է՝ ի՞նչն էր խանգարում, որ այս և նման այլ կետերը մշակվեին և տեղ գտնեին արդեն ընդունված և 2021 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած վերոհիշյալ օրենքի և որոշման մեջ, ինչի արդյունքում հազարավոր քաղաքացիներ չէին հայտնվի անհարմար իրավիճակում, և անիմաստ տեղը չէին կասեցվի հազարավոր վարույթներ: Բնականաբար, դրան խանգարում է փողոցից ԱԺ և կառավարություն ներթափանցած անձանց տոտալ անկարողությունը, ծայրաստիճան մեծամտությունն ու ցինիզմը:

Հետաքրքիր է նաև իմանալ՝ ԱԺ-ի և կառավարության՝ վերոհիշյալ օրենքի ու որոշման նախագծերի վերաբերյալ Կադաստրի կոմիտեն մասնագիտական կարծիք տվե՞լ է, արդյոք, կամ` դրանց հեղինակների հետ Կոմիտեն քննարկումներ ունեցե՞լ է: Եթե` այո, ապա ինչո՞ւ վաղօրոք չի կանխել ստեղծվելիք անհարմար իրադրությունը, և Կադաստրի կոմիտեն օրենքի ու որոշման ուժի մեջ մտնելուց հետո է միջամտել ու հանդես եկել փոփոխման առաջարկներով: Մի՞թե պարզ չէր, որ սկզբից հարկավոր էր մտածել, պլանավորել, հասկանալ ռիսկերն ու որոշումների խոցելի մասերը, հետո նոր` գործել: Հակառակ պարագայում՝ ամեն անգամ կստեղծվի նման իրավիճակ:

Ստորև անփոփոխ կերպով ներկայացնում ենք Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած տեքստը:

Վահե Սարգսյան

ՀերքումԿադաստրիկոմիտեից

Այսօր՝ փետրվարի 5-ին yerkir.am լրատվական կայքը հրապարակել էր հոդված՝ հետեւյալ վերտառությամբ՝ «Բարդակ» Կադաստրի կոմիտեում. հինը «մերժել են», իսկ նորը չկա»: Հայտնում ենք, որ հոդվածում առկա տեղեկությունները պարզաբանման կարիք ունեն և չեն համապատասխանում իրականությանը: Հոդվածագիրը մասնավորապես գրում է․ «Այս օրերին համատարած կերպով կասեցվում են գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթները: Ավելի պարզ լեզվով ասած՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուն են կառուցել ձեռք բերված հողատարածքներում, անցել են օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, կատարել վճարումները և ուզում են ստանալ սեփականության իրավունքի  վկայականներ, Կադաստրի պետական կոմիտեում փաստի առաջ են կանգնում՝ գործընթացը կասեցնում են: Պատճառաբանությունը, ուշադրություն, հետևյալն է՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չեն մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց՝ ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն քաղաքացիները կարող են դիմել իրավունքի պետական գրանցում կատարելու համար:»

Ի պատասխան լրատվամիջոցի հրապարակման՝ Կադաստրի  կոմիտեն հայտնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը և անշարժ գույքի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նկարագրերը սահմանող ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի N 1023-Ն որոոշումը, համաձայն որոնց սահմանվել են անշարժ գույքի հարկով հարկման, պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար հիմք հանդիսացող նոր կադաստրային արժեքները և գործակիցները։

Համաձայն ներկայումս գործող իրավակարգավորման՝ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2021 թվականի հունվարի 1-ից հետո կայացված այն որոշումները, որոնց հիմքում ընկած են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործած կադաստրային արժեքները և գործակիցները, Կադաստրի կոմիտեի կողմից ենթակա են կասեցման։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են այն դեպքերը, երբ պետական և համայնքային հողամասերը կարող են ուղղակի վաճառվել, նպատակային նշանակության փոփոխության ժամանակ առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը վճարվել, ինչպես նաև օրինականացվող ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերն օտարվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործած կադաստրային արժեքներով և գործակիցներով։ Վերոնշյալ օրենքի նախագիծը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից սահմանված կարգով ստորագրվելուց և հրապարակվելուց հետո։

Ինչ վերաբերում է հոդվածագրի այն դիտարկմանը, թե «Այդուհանդերձ՝ հռետորական հարց. մինչ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելը ո՞ր օրենքով է առաջնորդվում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և, ընդհանրապես, օրենքով առաջնորդվու՞մ է, թե՞ ոչ» հայտնում ենք, որ ինչպես Կադաստրի  կոմիտեն, այնպես էլ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, առաջնորդվում են միայն Հայաստանի Հանրապետության՝ ուժի մեջ մտած օրենքներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

Հաջորդ գրառումը

Զախարովա. Վերջին իրադարձությունները արագացրել են TikTok-ում ՌԴ ԱԳՆ էջի բացման գործընթացը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

Զախարովա. Վերջին իրադարձությունները արագացրել են TikTok-ում ՌԴ ԱԳՆ էջի բացման գործընթացը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական