Գևորգյան Վահագն Արտակի
Ծնվել է 2002 թվականի ապրիլի 6֊ին, Երևանում։
Դպրոցական տարիներին մասնակցել է շախմատային մրցաշարերի, կարատեի մրցումների, որոնց ժամանակ գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Ինչպես նաև մասնակցել է օլիմպիադաների և ցուցաբերել բարձր առաջադիմություն, ստացել բազում պատվոգրեր, շնորհակալագրեր։ Ավարտել է դպրոցը և ընդունվել Սլավոնական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը, սակայն ուսումնառությունը չսկսած՝ զորակոչվել է բանակ 2020 թվականի հուլիսի 23֊ին։ Ծառայությունն անցկացրել է Հադրութում։ Պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, սակայն մարտի դաշտը չի լքել։ Նոյեմբերի 7֊ին, Շուշիի մատույցներում Հերոսն անմահացել է հակառակորդի արձակած գնդակից։
Հավերժ փառք




