Քաթարի Ջասիմ բեն Համադ Ալ-Թանի շեյխը հերթական, բայց արդեն վերջին անգամ հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը գնելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը:
Սա շեյխի՝ ակումբը գնելու մասին 5-րդ հայտարարությունն է, ու եթե ֆուտբոլային ակումբն այս անգամ էլ չընդունի նրա առաջարկը, ապա քաթարցի շեյխը թեման փակված կհամարի: «Շեյխն ու նրա խորհրդատուները երկարատեւ բանակցություններից հոգնել են»,- գրում է պարբերականը:
Գլայզերների ընտանիքը, որ ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, այն վաճառելու մասին 2022-ի նոյեմբերին է հայտարարել: Ալ-Թանի շեյխն այս պահին ակումբի համար պատրաստ է 6.3 մլրդ դոլար վճարել:
Ս.Վ.