Հայ ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Ալեքսանդրիայում, Իբրահիմ Մուստաֆայի անվան մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց. հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանը, (61 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։