Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ուելսից վերադարձել է հաղթանակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ուելսից վերադարձել է հայրենիք։ Մեր թիմը հաղթանակ տարավ Ուելսի թիմի նկատմամբ 2։4 հաշվով։

Հավաքականները Եվրոպայի 2024 թվականի առաջնության (ՈՒԵՖԱ Եվրո-2024) որակավորման փուլի D խմբում են։

Հանդիպումն ընթանում էր Ուելսի հարկի տակ։ 

Ուելսից գոլի հեղինակներ դարձան՝ Դենիել Ջեյմսն (10′) ու Հարի Ուլիսոնը (72′), Հայաստանից՝ Լուկաս Սելարայանն (19′, 75′) ու Հրանտ-Լեոն Ռանոսը (30′, 66′)։

Սա Հայաստանի 2-րդ խաղն էր որակավորման խմբային փուլում։ Առաջին խաղում հավաքականը 1-2 հաշվով Երևանում պարտվել էր Թուրքիայի հավաքականին։

Այս հաղթանակից հետո հավաքականը 4-րդ տեղում է 2 խաղից հետ և ունի 3 միավոր։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը։

Հունիսի 19-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Լատվիայի թիմին։ Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 20:00-ին։