Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: