Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցուն

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթանում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։

Ստուգատեսի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Գունայ Մամադզադային։

Կայացած մրցափուլից հետո Լիլիթը 3․5 միավորով կիսում է 2-9 հորիզոնականները՝ առաջատարին զիջելով 0․5 միավոր։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանը, նույնպես ակտիվում ունի 3․5 միավոր։