Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ հանդիպումը սկսում ես այդպես երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը…

23/03/2025
- Սպորտ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է հանդիպման մասին․

«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»,- ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ասել է․

«Գոլերի մեծամասնությունն անհատական սխալների հետևանքով էր։ Երևանում կայացած հանդիպման առաջին գոլը եզրային նետումից հետո էր, երկրորդ գոլի դեպքում նույնպես անհատական սխալ էր։ Այսօր էլ կամ հետ փոխանցումից էր, կամ՝ հնարավորություն էր ստեղծվում մրցակցի համար, երբ մեր ֆուտբոլիստը կորցրեց գնդակը։

Պետք է ընդունել՝ որ Վրաստանի հավաքականը որակյալ թիմ է և այդպիսի դրվագներից օգտվում է։

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս բարձր մակարդակի ակուբներում և գործում որպես թիմ։ Իսկ մեր ֆուտբոլիստները հանդես են գալիս ավելի ցածր մակարդակի ակումբներում և մենք չգործեցինք որպես թիմ, չկարողացանք այդպես անել։

Ինձ համար բարդ էր որպես նոր մարզիչ՝ ուղղել այս սխալները մի քանի օրվա ընթացքում, բայց հուսով եմ՝ կկարողանանք հասնել դրան մոտ ապագայում։ Եվ որպես թիմ, և անհատապես ֆուտբոլիստները, և մենք՝ մարզիչներս։

Ռանոսը երեկ մոտեցել է ինձ, ասել է, որ եթե հանդես չգա մեկնարկային կազմում, ապա կլքի հավաքականի ճամբարը, ես նրան այդ հնարավորությունը տվել եմ։ Ինձ համար անընդունելի է, որ ֆուտբոլիստ, որը վերջին 4 ամսում հանդես է եկել 34 րոպե, մեկ ամբողջական հանդիպում չի անցկացրել, կարող է գալ և այդպիսի վերջնագիր ներկայացնել։ Ես նրան ասել եմ, որ նա դեռ երիտասարդ է, հնարավորություն ունի խաղաժամանակ ստանալու, նաև ասյօրվա հանդիպմանը՝ դուրս գալով երկրորդ խաղակեսում, բայց նա չի ցանկացել։ Այնպես որ, ոչ մի խեղաթյուրում չկա, ամեն ինչ այնպես է, ինչպես երեկվա հայտարարության մեջ ասել էինք։

Այն, ինչ տեսել եմ եմ մարզումների, հավաքի ժամանակ, եղել է լավ նվիրվածություն, չեմ տեսել վատ մթնոլորտ։ Իհարկե, հանդիպումներին մոտեցումը և մարզումները տարբերվում են, այսօր դա տեսանք, բայց հանդերձարանում վատ մթնոլորտ չեմ տեսել»։

Armsport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար. Մելիքբակյան

Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարը մարտի 24-ին կժամանի Հայաստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 

25/10/2025
Նորություններ

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025
Նորություններ

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025
Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարը մարտի 24-ին կժամանի Հայաստան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական