18-ամյա Գրիգոր Մանուկյանը գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը. ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
Բեռնատարներն ընթացել են նվազագույնը 5 կմ/ժ արագությամբ, շարժման ընթացքում էլ Գրիգորը հնարավորինս շատ ձգումներ է արել՝ առանց ընկնելու:
Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Գրիգորը գերազանցել է նախորդ՝ 35 ձգում ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Իտալական թիթեռը»՝ Տացիո Գավիոլին։
«Կարծում եմ, որ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա և իմ ռեկորդը նվիրել Արցախյան չարաբաստիկ 44-օրյա պատերազմում ընկած հերոսների հիշատակին, որի ընթացքում հազարավոր հայեր են զոհվել»,-ասել է Գրիգորը։